Recent posts
To top
28 Dec

Զուհաիր Մուրադի հավաքածուի շքեղ զգեստները Odri խանութ-սրահում

Odri խանութ-սրահն առաջարկում է տարվա ամենասպասված տոնը դիմավորել լիբանանցի հանրահայտ դիզայներ Զուհաիր Մուրադի աշուն/ձմեռ-2016/2017 հավաքածուի աննկարագրելի շքեղ զգեստներով: Կուտյուրյեի հանդերձներն աչքի են ընկնում յուրահատուկ ձևվածքով, ասեղնագործ դետալներով, անթերի կարով, մարմնի ուրվագծերի ընդգծմամբ և, իհարկե, կանացիությամբ ու սեքսուալությամբ: Ինչպես միշտ դիզայներն իր հավաքածուն բաժանել է գունային հատվածների, որոնցից գրեթե յուրաքանչյուրում առկա են կիսաթափանցիկ հանդերձներ՝ հարուստ ձեռագործ դետալներով, փայլուն դեկորով, բյուրեղներով և թանկարժեք ժանյակներով: Առանձնահատուկ ուշադրություն է գրավում ծաղկային մոտիվներով արված նուրբ միագույն ասեղնագործությունը, որը երբեք չի կորցնում իր ակտուալությունը՝ եթերային տեսք հաղորդելով զգեստներին:

Modamont Fashion Group

Հասցե՝ Մաշտոցի 39

Հեռ: (+374 10) 53 10 45

15235652_1338500746191861_2452252589438901108_o
15250844_1338500822858520_5636331762918263271_o 15271775_1338500726191863_1681644590589491825_o

15235888_1338500849525184_7561262545023421072_o