Ֆրանսիացի երգչուհի Զազը գալիս է Հայաստան՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում տեղի ունեցող համերգին մասնակցելու համար: Այս մասին հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը՝ միևնույն ժամանակ ընդգծելով՝ այս համերգի շրջանակում սպասվում են նաև շատ ֆրանկոֆոն այլ աստեղրի ելույթներ:
Համերգի օրն առաժմ հայտնի չէ, հայտնի չէ նաև, թե Հանրապետության հրապարակում ելույթ կունենա Շարլ Ազնավուրը, թե ոչ: Դեսպան Լաքոթի խոսքով՝ դա անակնկալ է:
Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կայանալու է հոկտեմբերի 11-12-ին: Այսպիսով՝ Զազին լսելու հնարավորությունը սարերի ետևում չէ: