Recent posts
To top
28 Oct

ՅՈԳԱ. ՀՈԳՈւ ԵՎ ՄԱՐՄՆԻ ՀԱՄԱՐ

yoga-phote

 

Այս հնագույն հոգևոր պրակտիկան` վարժությունների և մեդիտացիայի համակարգը, իր այսօրվա ձևաչափը ստացել է միայն վերջին հարյուրամյակների ընթացքում: Այն արդյունք է միջմշակութային փոխներգործության և բժշկության ու սպորտային ծրագրերի ազդեցության:

Յոգերը շատ հաճախ պնդում են, որ բոլոր հիվանդությունները պատճառ են սխալ շնչառության և որ հաղթահարել դրանք կարելի է պրանայամայի տեխնիկայի, այսինքն` յոգայի շնչառական վարժանքների շնորհիվ:

Մեր մարմնում կան յոթ էներգետիկ աղբյուրներ` չակրաներ, որոնց միջոցով կլանում ենք էներգիան, կատարում օրգանիզմի և արտաքին միջավայրի էներգափոխանակումը: Յոգան ատիվացնում է դրանք և ապահովում դրական էներգիայի հոսք:

Համաշխարհային աստղերը մեկ անգամ չէ, որ խոստովանել են, թե հենց յոգան է նրանց օգնել կյանքի ամենադժվար պահերին: Մադոննան, օրինակ, ամեն առավոտ երկու ժամ յոգայով է զբաղվում: Նա ընտրել է բավական բարդ տեխնիկաներից մեկը` աշտանգան:

Եթե ուզում եք հրաշալի տեսք ունենալ, խորհուրդ է տրվում զբաղվել հաթհա յոգայով, որը յոգայի ֆիզիկական վարժանքների առաջին աստիճանն է: Այն անմիջականորեն ուղղված է մարդու առողջությանը: Հենց հաթհան է առավել մոտ ժամանակակից յոգային: Այսօր շատ տարածված են յոգա-տուրերը: Սա տուրիստական փաթեթ է, որն իր ծրագրում ներառում է հանգստյան վայրում յոգայի որոշակի քանակությամբ մարզումներ: Ի դեպ, յոգայով պետք է զբաղվել մոտ +20 աստիճան տաքության պայմաններում:

ԱՄՆ-ի` յոգայի սիրահարների կեսից ավելին, ըստ Yoga Journal-ի, խոստովանում են, որ իրենց մոտիվացիան հիմնականում ֆիզիկական ֆիթնեսն է: Նահանգներում յոգայով զբաղվողները տարեկան ծախսում են ավելի քան 10 մլրդ դոլար դասընթացների, հագուստի և աքսեսուարների համար:

Ռաջա (արքայական) յոգան ինտելեկտուալ յոգա է, որը կապված է գիտակցության հետ: Մեդիտացիայի միջոցով այն օգնում է մշտապես թեթև, հանգիստ, ակտիվ և առողջ վիճակում պահել միտքը: Յոգան երեք բաղադրիչների համակարգ է` տարբեր դիրքեր, շնչառական վարժանքներ և մեդիտացիա:

3fe63a1c9d1c17c1abf29104a2f4d05f 004_kamalaya_yoga01-1500x860 7a636a_ac26c3830b454b6f9eacf521c92c1f68-mv1.jpg_srz_1759_1173_85_22_0.50_1.20_0 2255 75566032606 feel_slider_1 IMG_9160 maxresdefault Screen-Shot-2016-03-18-at-3.17.27-PM shutterstock_11665948 The-Importance-of-Mindfulness yoga-phote yoga-tury-12-interesnykh-programm-2