Recent posts
To top
13 Aug

Ծաղկաձորի «Յասամանն» արդեն բացել է իր դռները

DSC_7876

Այս ուիքենդը Ծաղկաձորում նշանավորվեց նոր «Յասաման» ռեստորանի բացմամբ: Անվանումից մինչև ճաշացանկ ու դիզայն. այստեղ ամեն ինչ յուրահատուկ է և յուրօրինակ: Սկսենք նրանից, որ երկհարկանի այս ռեստորանը տեսնելուն պես, ողջ թիմով մտածեցինք՝ սա իսկական դրախտ է՝ ընկերներով հավաքվելու ու անմոռանալի ժամեր անցկացնելու համար:

«Յասամանի» բացմանը ներկա էին հյուրեր ամենատարբեր ոլորտներից, իսկ միջոցառումն իրենց կատարումներով ավելի հետաքրքիր ու ռիթմիկ էին դարձնում երգչուհիներ Սրբուհի Սարգսյանն ու Մարբեյը:

Ռեստորանի բացօթյա հատվածը հատկապես կարող է գրավել նրանց, ովքեր գերադասում են նախաճաշը համադրել բնության չքնաղ տեսարանների, մաքուր օդի ու հաճելի միջավայրի հետ:

Այստեղ կարելի է գալ ոչ միայն ընկերական մեծ ու փոքրիկ խմբերով, այլ նաև սիրելիի ու, ինչու ոչ, սիրելի կոլեկտիվի հետ. «Յասամանի» առանձնասրահներում տեղ շատ կա:

Այնպես որ, եթե որոշել եք զարմացնել ձեր հյուրերին ու մտերիմներին, այս տարբերակը հաշվի առեք՝ հիշելով, որ ռեստորանը ոչ միայն հարուստ է շքեղ ինտերիերով ու շռայլ՝ աշխարհագրական դիրքով, այլ նաև՝ անփոխարինելի՝ խոհանոցով: «Յասամանում» հայկական խոհանոցի ամենահամեղ պատառներն են ու օրիգինալ խմիչքները՝ հետաքրքիր դիզայնով ու բարձրակարգ մատուցմամբ:

Մի խոսքով, մենք կանխագուշակում ենք՝ այն շուտով դառնալու է Ծաղկաձորի այցեքարտերից մեկը և խորհուրդ ենք տալիս՝առաջիկայում Ծաղկաձոր գնալու դեպքում անպայման այցելեք «Յասաման»:

Հասցե՝ Ծաղկաձոր, Օրբելի եղբայրներ 8

Հեռ: (+374 91) 613333

facebook/ Yasaman Restaurant

DSC_7642

DSC_7723

IMG-7551

DSC_7623

DSC_7778 DSC_7780 DSC_7784

DSC_7553

DSC_7676

DSC_7869

DSC_7796

DSC_7561 DSC_7562 DSC_7564

DSC_7568 DSC_7573 DSC_7578 DSC_7580

DSC_7558

DSC_7582 DSC_7584 DSC_7587 DSC_7589 DSC_7594 DSC_7597 DSC_7598 DSC_7600 DSC_7604 DSC_7629 DSC_7631 DSC_7634 DSC_7635 DSC_7639

DSC_7648 DSC_7651 DSC_7653 DSC_7665 DSC_7666 DSC_7669 DSC_7672

DSC_7680 DSC_7681 DSC_7688

IMG-7553 DSC_7692 DSC_7695 DSC_7701 DSC_7713 DSC_7718 DSC_7720 DSC_7722

DSC_7724 DSC_7738 DSC_7740 DSC_7757 DSC_7760 DSC_7772

DSC_7791 DSC_7793

DSC_7799 DSC_7803 DSC_7805 DSC_7807 DSC_7808 DSC_7832

DSC_7837 DSC_7844 DSC_7846

DSC_7835DSC_7849 DSC_7861

DSC_7872 DSC_7876 DSC_7880