Recent posts
To top
14 Feb

Հարսանեկան զգեստի ընտրությունը` White Agent-ում

cover shablon 1

Այդ օրը քո կյանքում իրադարձություն է, իսկ դու՝ օրվա թագուհին: Երազանքի օրվան նախապատրաստվելիս պետք է սկսես ամենակարևորից՝ հարսանեկան զգեստի ընտրությունից:

Մենք արդեն հասկացանք՝ այն որքան դժվար և միևնույն ժամանակ հաճելի գործընթաց է: Մեր մոդել Սոֆյայի գեղեցկությունն ընդգծեց Թինա Թևոսյանը, իսկ գեղեցիկ վարսահարդարումն ապահովեց «Շադոյան» գեղեցկության սրահի վարսահարդար Նարեկ Աջեմյանը:

Վիդեոհոլովակը և նկարները պատմում են White Agent-ում Սոֆյայի զգեստի ընտրության մասին: Իսկ մենք մի փոքր կպատմենք Հայաստանում և արտերկրում սիրված և ճանաչված White Agent խանութ-շոուռումի մասին:

harsanic2

White Agent-ը 8 հայտնի և աշխարհահռչակ բրենդների ներկայացուցիչն է Հայաստանում: Եթե դու այն ապագա հարսիկն ես, ով երազում է լինել Zuhair Murad-ի, Elie Saab-ի կամ Yolan Cris-ի հարսանեկան զգեստով, ապա մեր տարածաշրջանում պետք է այցելել հենց այս խանութ: Իսկ, եթե այստեղ չգտնես «քո զգեստը», այն կարող ես պատվիրել խանութի միջոցով 100-ից ավելի բրենդներից. Ziad Nakad, Reem Acra, Rami Kadi, Krikor Janotian, Marchesa և այլն:

harsanic

White Agent-ի հիմնադիր տնօրեն Լիանա Արզումանյանը փորձեց առանձնացնել բրենդները՝ համապատասխան աղջիկների բնավորությանը և տեսակին:

Շարքը սկսենք խանութի 2 նոր բրենդներից՝ Rosa Clará-ից և Elie Saab-ից:

Rosa Clará-ի Aire Barcelona զգեստը նախընտրող աղջիկը ավելի նուրբ է, պարզ և նորաձև:

harsanic3

Elie Saab-ը խոսում է նրբության և ճոխության մասին, նման է շատ Zuhair Murad-ին:

Elie Saab և Zuhair Murad նախընտրում են շքեղ, արիստոկրատ և էլեգանտ աղջիկները: Հոլիվուդյան աստղերն իրենց հարսանեկան զգետը ընտրում են հենց այս բրենդներից:harsanic5

Yolan Cris-ը՝ Լիանայի նախընտրելի բրենդը, ավելի կրեատիվ և տարբերվող աղջիկների համար է: Քարեր, ծաղիկներ, նախշեր. նորաձևությանը հետևող և մի փոքր խենթ աղջիկների զգեստ:

Իսկ ահա համարձակ, ընդգծված կազմվածքով և գայթակղիչ աղջիկների համար լավագույն ընտրությունը Berta-ն է:

harsanic6

White Agent-ի բոլոր զգեստներն անձամբ ընտրում է Լիանան՝ մասնակցելով բրենդների ցուցադրություններին:  Հայաստանում այդ զգեստները կարելի է գնել նույն այն գնով, ինչ Փարիզում, Բեյրութում կամ այլ քաղաքներում, որովհետև պաշտոնական ներկայացուցիչների համար բրենդն է որոշում գինը:

harsanic7

Ճիշտ է, խանութի անունն արդեն խոսում է, թե հարսանեկան զգեստն ինչ գույն պետք է ունենա, բայց նորաձևությունը թելադրում է նաև գույներ. մի փոքր վարդագույն, մի փոքր երկնագույն կամ մի քիչ կոտրած շամպայնի գույն:

harsanic8

Թրենդային են նաև կոնբինեզոն, տոպ և շրջազգեստ հարսանեկան զգեստները, թագերը, փետուրները, ատլասե զգեստները, ինչպես նաև Մեգան Մարկլի կրած զգեստի տեսակը:

harsanic9

Նորաձևությունը գալիս է և անցնում, իսկ այդ օրը՝ միշտ մնում կյանքումդ: Այնպես որ, կարևոր է այնպիսի զգեստ ընտրել, որ չկորի երջանիկ տեսքդ, փայլդ, հմայքդ, հավանես և սիրես քեզ՝ մի՜շտ:

harsanic10

Facebook` White agent  Tina Tevosyan,  Shadoyan 

instagram` white.agentmakeuptinaa, Shadoyan

Լուսանկարները՝ Կարեն Դավթյանի

Վիդեոհոլովակը՝ Վալեր Բալասանյանի