Recent posts
To top
17 Nov

ՔԱՅԼԻՐ ami-Ի ՀԵՏ

Ընդամենը շաբաթներ առաջ հայկական արտադրության կոշիկների անվանաշարքում հայտնվեց ևս մեկը` ami shoes, և միանգամից անտարբեր չթողեց այն կանանց, ովքեր առանձնահատուկ տեղ են տալիս կոշիկի ընտրությանն ու որակին: Ապրանքանիշի հիմնադիրը Արմինե Խախամյանն է, ով ոճային կոշիկների նոր ապրանքանիշ ստեղծելու միտքը դեռ 5 տարի առաջվանից ուներ: ami shoes-ի ստեղծման մասին երկար է մտածել, հաշվի առել բոլոր դետալներն ու հաճախորդների պահանջները: Արմինեի խոսքով՝ սա ապրանքանիշ է ճաշակով, համարձակ և ինքնաբավ կանանց համար:

1V2A9180

ami shoes-ի կոշիկները «երանելի եռյակի» համադրությունն են՝ որակ, հարմարավետություն և ճաշակ. սա հաճախորդին գոհացնելու, բարի համբավը պահելու և ճանաչելի դառնալու լավագույն կանոններից է:

Նոր ապրանքանիշի կոշիկները կարվում են Հայաստանում, ամբողջությամբ ձեռքի աշխատանք են՝ բնական կաշվից կամ զամշից: Չնայած դրան՝ ami shoes-ում մասսայական սպառման կոշիկներ չկան. լավ են ճանաչում իրենց սպառողին, իսկ նա պետք է միշտ տարբերվի:

«Քայլիր ami-ի հետ» կարգախոսով, թարմ մտքերով, նորաձև նմուշներով և վստահ քայլերով ami shoes-ը պատրաստվում է դառնալ ամենանորաձև և էլեգանտ, ամենապահանջկոտ և նրբաճաշակ կանանց զգեստապահարանի անբաժան մասը:

Պատվիրելու համար զանգահարեք՝

Հեռ: (+374 91) 000108

Facebook/ Ami shoes

instagram/ amishoes.am

cd

unnamed (1) unnamed (2) unnamed (4) unnamed (5) 22894101_1366657013443244_8192954235318044595_n 23167584_1372605166181762_1188578243318639650_n 23471996_1937726639576674_2231061894453243586_n 23472822_1376247419150870_4421198979953977601_n 23476666_1151979084937058_2002311113_n dd (1) dd (2)

1MSHAKAC AMI

7unnamed (6)

6 unnamed

3