Recent posts
To top
14 Mar

Վլադ Խառատյան. նպատակը մեկն է՝ ունենալ ավելի առողջ և գեղեցիկ մարմին:


Նրա ՝ ֆիթնես-խորհրդատվություններին հետևում են շատերը, ֆեյսբուքյան էջին՝ 13 000-ից ավելի մարդ. Վլադ Խառատյանն օգնում է նիհարել և, ինչու ոչ, գիրանալ ցանկացողներին, նպատակով՝ բոլորը պետք է լինեն առողջ ու գեղեցիկ: El.am-ը զրուցել է Վլադի հետ և պարզել՝ ինչ է պետք անել առողջ ապրելու ու ճիշտ մարզվելու համար:

-Վլադ, իրո՞ք կա մի բան այս աշխարհում, հանուն որի կարելի է հրաժարվել շոկոլադից:
-Հետաքրքիր հարց, որի պատասխանը տարբեր մարդիկ, տարբեր կերպ են արտաբերում: Այո՛, կա. առողջությունն է, արտաքին գեղեցկությունն ու գրավչությունը:

-50 կգ, 40 կգ, 20 կգ. այս արդյունքները առաջին հայացքից անհավանական են թվում: Այդ ինչպե՞ս: Ո՞րն է ֆիթնես խորհրդատվության Ձեր գաղտնիքը: 

-Այո, հպարտությամբ նշում եմ, որ իմ թիմում կան մարդիկ, ովքեր ունեն մեծ կամք ու աշխատասիրություն: Դրա համար նախևառաջ իրենց եմ շնորհակալ: Գաղտնիքը մոտեցման մեջ է. պետք է մոտիվացնել մարդկանց՝ իրենց երազանքին հասնելու ճանապարհին:

– Կա՞ մարմնի «դասական» կառուցվածք, որին ձգտում են Ձեզ մոտ մազվող կանայք:Ասենք՝  «Ջենիֆեր Էնիսթոնի մարմնից եմ ուզում»: Արդյո՞ք  մարզումներից առաջ հաշվի են առնվում անձի անհատական չափանիշները, թե վարժություններն ընդհանուր են:
-Մարզումների ժամանակ փորձում եմ անհատական մոտեցմամբ օգնել մորդկանց, որ հասնեն իրենց ցանկալի քաշին և կերտել երազած մարմինը: Բոլորի նպատակը մեկն է՝ ունենալ ավելի առողջ և գեղեցիկ մարմին:

vlad

– Ձեզ հետ կարելի է մարզվել նաև առանց Ձեր ֆիզիկական նեկայություն՝ օնլայն: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս առաջացավ օնլայն մարզումների միտքը և որքանո՞վ է այն էֆեկտիվ՝ համեմատած «օֆլայնի» հետ: 
– Օնլայն ծրագրի նպատակն այն մարդկանց օգնելն է, ովքեր ապրում են մարզերում կամ, ասենք, Հայաստանից դուրս, կամ էլ պարզապես մարզասրահ հաճախելու  ժամանակ չունեն:
Նրանց տրամադրվում է սննդակարգ և մարզումների ծրագիր, ինչն օգնում է նիհարել նաև տան պայմաններում: Նրանց արդյունքներից շատերը իմ ֆեյսբուքյան էջում կարելի է գտնել:

– Ձեր կազմակերպած սեմինարի ժամանակ նշում եք, որ կարևորը մոտիվացիան է, կամքի ուժը, ցանկությունը: Ինչպե՞ս եք մոտիվացնում Ձեր այցելուներին: Մի քիչ պատմեք Ձեր սեմինարների մասին՝ ինչպե՞ս որոշեցիք անցկացնել սեմինարներ:Դրանք է՞լ են մոտիվացիայի ձև:
-Նախ ուզում եմ ասել, որ առողջ ապրելակերպի, գրագետ մարզումների և նիհարելու մասին իմ սեմինարները բացարձակապես անվճար են և անցկացվում են ամեն կիրակի Կորյունի 21 հասցեում: Սեմինարների նպատակն է մոտիվացնել մարդկանց և տրամադրել նոր գիտելիքներ՝ նիհարելու գաղտնիքների վերաբերյալ: Այդ սեմինարներին ներկա են լինում նաև բժիշկներ:

15622742_905888662881742_5360408544668566099_n

Ինչպե՞ս պահպանել քաշը մարզումներից ու որոշակի արդյունքի հասնելուց հետո:
Միշտ պետք է շարունակել մարզվել, թե՞ կարելի է նաև սննդակարգը փոխելով պահպանել քաշը:
– Արդյունքի հասնելուց հետո պարզապես պետք է սնվել առողջ և մարզվել՝  շաբաթական գոնե մեկ անգամ:

 – Բոլորը խոսում են մարզումներով նիհարելու մասին, բայց փաստորեն կարելի է նաև քաշ հավաքել նույն մեթոդով: Այդ ինչպե՞ս: Շատ են քաշ հավաքել ցանկացողները:
-Այո, կան մարդիկ, ովքեր ունեն քաշ ավելացնելու խնդիր, նրանց համար նախատեսված ծրագիր էլ կա՝ հատուկ սննդակարգ է մշակվում և, իհարկե, մարզումներ:

Ասացեք մեր ընթերցողին 3 «ոսկե կանոն», որոնք ոչ մի դեպքում չի կարելի խախտել, եթե ցանկանում են նիհարել:
-Գաղտնիքներից առաջինը հանգիստ քունն է. թույլ տվեք օրգանիզմին հանգստանալ, հաղթահարել սթրեսը, որպեսզի քաշի նվազեցման հարցում խնդիրներ չլինեն:
Երկրորդ՝ սնվեք հաճախ և քիչ չափաբաժնով, օգտագործեք սպիտակուցներով հարուստ սննդամթերք: Եվ վերջինը՝ շաբաթական գոնե երկու կամ երեք անգամ մարզվեք:

vlad xaratyan