Recent posts
To top
23 Nov

Այսպես խոսեց Կասելը. 10 միտք՝ խարիզմատիկ ֆրանսիացուց

Image00005

Ֆրանսիական կինոյի ամենայուրահատուկ դեմքերից մեկը՝ Վենսան Կասելը, տարիներ առաջ անկեղծ ասել-խոսել էր  Esquire ամսագրի համար:
Մենք հավաքել ենք այդ մտքերից մի քանիսն ու թարգմանել՝ Կասելին սիրողների ու բոլորի համար: Կարդացեք ու գնահատեք:

***

Հա, ես սիրում եմ տարբերվող դերեր:
***

Չէ, ես փողոցի տղա չեմ: Մեծացել եմ լավ թաղամասում և լավ դպրոց եմ գնացել: Բայց մեծացել եմ հիփ-հոփի տակ, նույնիսկ եղբայրս է դրանով զբաղվում: Հիփ-հոփում թագավոր տղա է, բայց, եթե, անկեղծ լինենք, Wu-Tang-ի չափ չկա:
***

Ընդհանրապես, չեմ սիրում խոսել իմ կյանքից: Բայց մեկ-մեկ դա անում եմ ու հասկանում՝ գրողը տանի, հենց էս պետք չէր:

Image00004

Ինձ երբեք չի անհանգստացրել այն միտքը, որ հայրս մեծ դերասան է: Հակառակը, շատ է օգնել: Երբ նա դեռ ողջ էր, ես միշտ ունեի մեկին, ում հետ կարող էի վիճել:
***

Հավատացեք ինձ, աշխարհում քիչ բաներ կան, որոնց համար արժե ապրել:
***

Ամերիկացիք իրենց ֆիլմերում ինձ միշտ սրիկայի դեր են տալիս, բայց իմ «վատ տղերքն» ավելի զիլ են ստացվում, քան նրանց հերոսները:

Image00001

Մոնիկային առաջին անգամ «Բնակարան» ֆիլմի նկարահանումների ժամանակ տեսա:
Գիտեմ, որ այսպես կասեին բոլոր նրանք, ովքեր գիտեին նրան, բայց, ես սիրահարվեցի առաջին հայացքից:
Հետո մի գլուխ ֆիլմերում նկարվեցինք, և դա գովազդային հնարք չէր: Ուղղակի մի անգամ Սերժ Գենսբուրն ասաց, որ կինոն այնքան զգայական բիզնես է, որ կնոջդ չարժի առանց դիտողների թողնել: Ես, ոնց երևաց, սրտիս շատ մոտ ընդունեցի այդ խոսքերը:

***

Իմ տունը Փարիզն է, և ես հարյուրտոկոսանոց ֆրանսիացի եմ՝ դրանից բխող լավ ու վատ կողմերով: Չեմ կարծում, թե երբևէ կկարողանամ երկար ժամանակով այստեղից բացակայել: Ընդհանրապես, մենք՝ փարիզեցիներով,  հազվադեպ ենք լքում մեր քաղաքը:

Image00002

Ասեմ՝ իմացած լինեք, երբ վարորդական վկայական ստացա, թռա ավտոյիս մեջ ու, ողջ ճամփեն՝ Փարիզից Նիս, անցա 230 արագությամբ:
***

Ցնդածներին սիրում եմ, իսկ իրենց բախտի տեր ցնդածներին՝ ավելի շատ: