Recent posts
To top
7 Aug

Վիկա Մարտիրոսյանը՝ Հունաստանում անցկացրած հանգստի մասին

Image00003

Աշխատանքային խիտ գրաֆիկը, թեժ ռեժիմն ու ամենօրյա գլխապտույտ ռիթմը շրջանցելով՝ պարուհի Վիկա Մարտիրոսյանն այս ամառ կարողացել է առանձնացնել 14 օր ու ընտանիքի հետ մեկնել Հունաստան:
Մենք որոշել ենք ճշտել՝ ինչպես է անցել հանգիստը հունական ափերին և ինչ տպավորություններ է բերել Վիկա Մարտիրոսյանը՝ Օլիմպոսի աստվածների հայրենիքից:

«Շատ հետաքրքիր հանգիստ ունեցա, որովհետև ընտանիքիս հետ էի և վերջապես կարողացա գոնե 14 օր վայելել տղային և աղջկաս ամենօրյա ներկայությունը՝ առավոտից երեկո: Ամենահետաքրքիրը ողջ հանգստի ընթացքում այն էր, որ երեխաներիս հետ էի ողջ հանգստի ընթացքում ու անհամբեր սպասում էի՝ երբ է գալու հուլիսի 14-ը, որպեսզի մեկնեմ հանգստի»:

Image00001

Խոսելով հանգստի ընթացքում առաջացած դժվարությունների ու անհարմարությունների մասին՝ Վիկան նշում է.

«Թերություններ չկային, կար թեթև անհարմարություն. միակ լարվածությունն այն էր, որ տղաս որոշեց 14 օր շատ վատ սնվել, դե Նանուլի մասին էլ չեմ խոսում. նրա համար սնունդը երրորդական է: Միակ անհարմարությունը, թերևս դա էր»: 

Image00002

Վիկան հանգստի էր մեկնել երեխաների ու ամուսնու հետ, ողջ ընթացքում ընտանեկան ջերմ մթնոլորտն ու հունական տաք արևն են ուղեկցել նրան:

Image00003

«Ես արդեն շատ վաղուց պասիվ հանգիստ եմ նախընտրում, որովհետև այն գրաֆիկը որ ես ունեմ, ստիպում է սպասել հանգստի: Ամեն օր 150-200 սան դիմավորել, լարված գրաֆիկով աշխատել. պասիվ հանգիստը լավագույն տարբերակն է: Այս մեկն իհարկե այնքան էլ պասիվ չէր, որովհետև երեխաներիս հետ էի, բայց ինձ ամեն կերպ փորձում էի պասիվ հանգստի մեջ պահել: Երեխաների հետ, իհարկե, այնքան էլ չես կարողանում հանգստանալ, բայց իրենց ուրախությունը տեսնելն այլ հաճույք է…»

 Image00004 Image00005 Image00006 Image00007 Image00008