Recent posts
To top
19 Nov

Victoria’s Secret-ի ամենաթանկ կրծկալը կկրի Լաիս Ռիբեիրոն

Շոուն կսկսվի նոյեմբերի 28-ին, իսկ մինչ ամենաքննարկվող ու ամենասպասված իրադարձություններից մեկը կդառնա իրողություն՝ մենք կշարունակենք ներկայացնել Victoria’s Secret-ի հրեշտակային հրավառության շուրջ պտտվող բոլոր խոսակցությունները:

Այս անգամ՝ խոսք ու զրույցից ամենաթանկը՝ կրծկալի տեսքով: Շոուի ամենաթանկ կրծկալն արժե 2 միլիոն դոլար, իսկ Fantasy Bra-ի ողջ փայլն ու շքեղությունը սեփական մարմնի վրա զգալու է բրազիլացի մոդել Լաիս Ռիբեիրոն:

27-ամյա գեղեցկուին նորեկ չէ մոդելային ասպարեզում, նա հասցրել է ոտքի տակ տալ  Chanel-ի, Louis Vuitton-ի, Gucci-ի, Dolce & Gabbana-ի, Versace-ի և շատ այլ հայտնի ապրանքանիշների քայլահարթակները: Գեղեցկուհին 2015-ին «կնքվեց» որպես Victoria’s Secret-ի հրեշտակ, իսկ այս տարի արդեն ամենաշքեղ թևերով է ճախրելու. նա երեկոյի «ամենաթանկ հրեշտակը» կլինի:

Յութուբը փորփրել ու գտել ենք այն պահը, երբ Լաիսին հայտնում են, որ կրելու է Fantasy Bra-ն: Առաջարկում ենք դիտել հոլովակն ու սպասել շոուին: