Աշխարհի ամենահայտնի մոդելներից մեկըՙ Ջիջի Հադիդը չի մասնակցի աշխարհի ամենահայտնի շոուներից մեկինՙ Victoria’s Secret-ին: Այս մասին շիկահերը հայտնել է իր թվիթերյան էջումՙ նշելով, որ վստահ էՙ հիասքանչ շոու է լինելու և անհամբերությամբ սպասում է հաջորդ տարվա շոուին:
Ջիջիին չի մասնակցում այս տարվա ՙՙհրեշտակային իրադարձությանը՚՚ , քանի որ վիզա չի ստացել: Ասում են, Չինաստանի մուտքի վիզան գեղեցկուհու համար անհասանելի է եղել սոցցանցերում կատարած մի հրապարակման պատճառով: Որոշ ժամանակ առաջ Հադիդը հրապարակել էր մի տեսանյութ, որում ուտում էր Բուդդայի նմանությամբ պատրաստված թխվածքաբլիթՙ կրկնօրինակելով Բուդդայի դեմքի արտահայտությունը: Այս տեսանյութի պատճառով նրան օգտատերերից շատերը ՙՙռասիստ՚՚ էին կոչել: Ջիջին, իհարկե, հոլովակը անմիջապես ջնջել էր, բայց ոչ ասիացիների հիշողությունից:
Չնայած ողջ պատմությանըՙ Հադիդների տնից մի հոգի, այնուամենայնիվ, շոուին ներկա կլինի. Բելլա Հադիդը մուտքի վիզա ստացել է: