Recent posts
To top
30 Nov

Հուզիչ և անկեղծ. Ջիջի Հադիդը խոսել է Victoria’s Secret-ի մասին

Այս տարվա ամենաքննարկվող ու սպասված շոուներից մեկն, անկասկած, Victoria’s Secret-ն էր: Այս շոուն իր շուրջ էր համախմբել աշխարհի ամենաճանաչված, հայտնի, սիրված ու պահանջված մոդելներին: Նրանց թվում չէր սակայն Ջիջի Հադիդը. ինչպես հիշում ենք շիկահերը վիզա չէր ստացել և ստիպված էր բաց թողնել 2017-ի հրեշտակային ճախրանքը:

Ջիջին չէր ներկայացել, բայց այնտեղ էր քույրըՙ Բելլան:

Ամերիկյան CBS-ի եթերում ցուցադրվող շոուի ժամանակ Ջիջին Instagram Stories- միջոցով իր աջակցությունն է հայտնել բոլորինՙ նշելովՙ հպարտանումէ Բելլայով:
ՙՙԱղջիկներ և  Victoria’s Secret-ի թիմ, ես ձեզ շատ եմ սիրումՙ:

Ջիջին նաև հույս է հայտնել, որ հաջորդ տարի անպայման կհամալրի հրեշտակների շարքերը:

Հիշեցնենք, որ գեղեցկուհին  Victoria’s Secret-ի աստղ է դարձել միայն երկու տարի առաջ: