Recent posts
To top
18 Nov

Victoria’s Secret 2017.աղջիկներն արդեն Շանհայում են

Image00001

55 գեղեցկուհիներն, ովքեր ներկայանալու են Victoria’s Secret 2017 շոուիի ժամանակ, արդեն ժամանել են Շանհայ: Այս առավոտ նրանք արդեն հասցրել են մամուլի ասուլիս տալ՝ խոսելով լրագրողներին հետաքրքրող թեմաների մասին: Այս ասուլիսի ամենահետաքրքիր պահերից մեկն այն էր, որ  գեղեցկուհիները հագնված էին միանման. ջինս, երկարաճիտ կոշիկներ, սպիտակ շապիկ, սև վերարկու:

Նրանց համատեղ լուսանկարում կարող ենք տեսնել «հրեշտակներ» Ալեսանդրա Ամբրոսիոյին, Ադրիանա Լիմային, Ստելլա Մաքսվելին և շատ ուրիշների, բայց ոչ Ջիջի Հադիդին. գեղեցկուհին այս տարի բացակա կստանա հրեշտակային շոուից՝ վիզա չստանալու պատճառով:

Հիշեցնենք, որ Victoria’s Secret 2017 շոուն կկայանա նոյեմբերի 28-ին Շանհայում: Շոուի ընթացքում նոր և 2 միլիոն դոլար արժեցող fantasy bra-ն կներկայացնի բրազիլացի մոդել Լաիս Ռոբեյրոն: