Recent posts
To top
4 May

Քայա Գերբերը՝ Versace-ի համարձակ զգեստով

16-ամյա  մոդել Քայա Գերբերն արդեն հասցրել է համարվել ոճի խորհրդանիշ: Երիտասարդ գեղեցկուհու յուրաքանչյուր հագուստ ու զգեստ քննարկվում է ամենայն մանրամասնությամբ և դետալներով: Համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշները նրա հետ կնքում են միլիոնավոր դոլարներ արժեցող պայմանագրեր: Այս պահի դրությամբ՝ Սինդի Քրոուֆորդի դուստրը  Saint Laurent, Valentino, Chanel և Marc Jacobs ապրանքանիշների դեմքն է և նորաձևությանն առնչվող միջոցառումների ամենասպասված հյուրերից մեկը:

Հենց այդպիսի միջոցառումներից մեկն էլ կայացել է երեկ Բեռլինում՝ նվիրված Omega ապրանքանիշին: Երեկոյին մասնակցել է Քրոուֆորդ-Գերբեր ընտանիքը՝ բրենդի հետ համագործակցող կազմով:

Image00023

Այս երեկոյին Քայան ընտրել էր ամբողջովին սև զգեստ՝ համարձակ, գեղեցիկ բացվածքով:  Versace-ի զգեստն ընդգծում էր երիտասարդ մոդելի կազմվածքը՝  երկար ոտքերից մինչև բարակ իրան: Քայայի սեքսուալ լուքի վերջնական տեսքն ապահովում էին կաշվե բաց կոշիկներն ու 40-ականների ոճով հարդարված մազերը:

Image00018