Recent posts
To top
22 Dec

Մադամը 45 տարեկան է. Վանեսա Պարադի

violet-asks-6

Նա եղել է Կարլ Լագերֆելդի մուսան, Ջոնի Դեպի նախկին կինը և այն դերասանուհին, ով «ոչ» է ասել Պեդրո Ալմոդովարին՝ հրաժարվելով ֆիլմում նկարահանվելու առաջարկից: Նա Վանեսա Պարադին է: Խարիզմատիկ ֆրանսուհին այսօր տոնում է իր 45 ամյակը: Այս առիթով El.am-ն առաջարկում է վերհիշել մի քանի դրվագներ՝ նրա ստեղծագործական և անձնական կյանքից:

vanessa-paradis-2014-photo-shoot05

1986 թվականին 14-ամյա Պարադին համաեվրոպական հայտնիություն ձեռք բերեց. նրա «Joe Le Taxi» երգը հիթ դարձավ ավելի քան 15 երկրում, հաջորդ տարի թողարկվեց աղջկա դեբյուտային ձայնասկավառակը՝ «M & J»-ն:

Vanessa-Paradis-Vogue-Paris-December-2015-Cover2

1989-ին Վանեսան դարձավ «կինոյի աղջիկ», տղամարդկանց սիրելին և կանաց «աչքի փուշը». նա չվախեցավ բաց տեսարաններից, մերկացավ մեծ էկրանին՝ նկարահանվելով ռեժիսոր Կլոդ Բրիսոյի «Սպիտակ հարսանիք» («Noce blanche») ֆիլմում: Սկսնակ դերասանուհուն այս ֆիլմը Սեզար բերեց:

u_files_store_7_250247

1990-ականներին Վանեսան շարունակեց երգչուհու կարիերան՝ թողարկելով «Variations Sur Le Meme T’aime» (1990), «Vanessa Paradis» (1992), «Live» (1994) ալբոմները: 1995-ին նրա վերադարձը կինո նշանավորվեց «Էլիզա» ֆիլմով:

violet-asks-6

Իսկ ֆրանսուհու կյանքի կինոն սկսվել էր դեռ 1992-ին, երբ ծանոթացավ Ջոնի Դեպի հետ: Զույգը միասին ապրեց 14 տարի, այդ ընթացքում Վանեսան մոլորակի ամենախարիզմատիկ ծովահենին դուստր և որդի պարգևեց, Ջոնին սակայն երկար չապրեց «տան տղամարդու» կարգավիճակով. 2012-ին օրինակելի ընտանիքը փլուզվեց, Ջոնին գնաց Էմբեր Հյորդի գիրկը:

Vanessa-Paradis-4

Այսօր ֆրանսուհին շարունակում է նկարահանվել ֆիլմերում և հայտնվել կարմիր գորգերին, բայց ոչ միայնակ. աստղային ուղով քայլում է նաև նրա դուստրը՝ Լիլի Ռոուզ Դեպը:

vanessa3