Recent posts
To top
10 Feb

7 վայր Երևանում, որտեղ կարելի է նշել Վալենտինը

garden

Վալենտինը սիրելիի հետ յուրահատուկ անցկացնելու համար պետք է նախապատրաստվել նախօրոք:

El.am-ն առանձնացրել է երևանյան ժամանցի վայրեր՝ պատմելով տեղի, միջոցառման, երաժշտության, գների և այն ամենի մասին, ինչ կհետաքրքրի Ձեզ:

Մենք ներկայացնում ենք օրն անցկացնելու վայրերի տարբերակները, իսկ Դուք՝ ընտրում տեղը, տրամադրությունը և իհարկե սիրելիին, եթե դեռ չեք ընտրել:

mezzo

Ասիական և եվրոպական համեղ խոհանոցի, օրիգինալ խմիչքների սիրահարները և պարզապես ճաշակով մարդիկ կարող են իրենց օրն անցկացնել մեր քաղաքի հաճելի վայրերից մեկում՝ Mezzo Classic House-Club-ում: Փետրվարի 14-ին ժամը 21:00-ից մինչև 01:00-ն մթնոլորտի կենդանի երաժշտությունն ապահովելու են YellowStones-ը, By The Way-ը և DJ Guevo (Güevo Markaryan)-ը:

Սիրահարներին սպասվում է անակնկալ նվեր և հյուրասիրություն Chivas Regal Armenia-ի կողմից:

Մուտքավճարը կազմում է 5.000-ից 20.000 դրամ՝ կախված տեղերից:

Հասցեն՝ Իսահակյան 28

Հեռ.՝ (+374 10) 52-42-11

(+374 98) 206-206

kami

Իսկ եթե Դուք ակումբային կյանքի սիրահար եք, ապա Ձեր երկրորդ կեսի հետ միասին կարող եք այցելել քաղաքի լավագույն ակումբներից մեկը՝ KAMI Music Club-ը:

Տոնական տրամադրությունը 21:30-ից մինչև կեսգիշեր ապահովելու է Kami Friends Project-ը: Տոմսի արժեքը կազմում է 5000 դրամ:

Հասցեն՝ Աբովյան 18

Հեռ.՝ 091 50 90 20

sky

Ակտիվ ժամանցի սիրահարներն այդ օրը ժամը 20:00-ից սկսած կարող են լույսերի և ուրախ տրամադրության մեջ վայելել իրենց օրն El Sky Bar-ում: Իսկ ահա բացօթյայում՝ թափանցիկ վրաններում, սիրահարները հնարավորություն ունեն ստեղծելու իրենց կյանքի ամենահիշվող ռոմանտիկ ընթրիքը երևանյան բարձունքից:

Սիրահար զույգի համար արժեքը կազմում է 30.000 դրամ:

Հասցեն՝ Գրիգոր Լուսավորիչ 9

Հեռ.՝ (+374 41) 71 71 71

(+374 41) 49 49 49

garden

Բնության և ռոմանտիկի սիրահարների համար օրն անցկացնելու լավագույն վայրը EL Garden-ն է: Սիրելիի հետ կարելի է առանձնանալ թափանցիկ վրաններում՝ ստեղծելով ջերմ, գեղեցիկ և յուրահատուկ սիրո տոն:

Ձևավորված թափանցիկ վրանում սեղանի մինիմում պատվերը սիրահարների համար կազմում է 15.000 դրամ, իսկ ահա փչակում՝ 25.000 դրամ:

Հասցեն՝ Ծիծեռնակաբերդի 8

Հեռ. `(+374) 41 49 00 00

Processed with RNI Films. Preset 'Agfacolor 40's'

Եթե ուզում եք սիրելիի հետ մի լավ ուրախանալ, պարել, խմել և «տժժալ», լավագույն տարբերակներից է El Chillout-ը: Մոսկվայից ժամանած DJ HARRY GRIG-ը գիտի՝ ինչպես է պետք բարձրացնել երիտասարդների տրամադրությունը: Սիրահար զույգի համար արժեքը կազմում է 30.000 դրամ:

Հասցեն՝ Ծիծեռնակաբերդի 8

Հեռ.՝ 099 31 22 31

pahest 33

Pahest 33-ում սիրո օրն անցնելու է էլ առավել գունեղ և ուրախ: Երաժշտական տրամադրությունն ապահովելու են Brunette-ն ու  DJ Socko-ն: Այստեղ սեղանի մինիմում պատվերը սիրահարների համար կազմում է 30.000 դրամ:

Հասցեն՝ Մոսկովյան 29/4

Հեռ.՝ 044 99 99 59

club 12

Club 12-ը համարում է, որ սերն երաժշտություն է: Վայրը երաժշտական փոթորիկ է խոստանում սիրահարներին:

Երեկոն սկսվում է Project 12-ով և ավարտվում երաժշտական խենթ փոթորիկով  DJ-ի հետ:

Հասցեն՝ Տերյան 91

Հեռ.՝ 096 25 12 12

          011 44 12 12