Recent posts
To top
20 Feb

Best of the best. Վահե Ստեպ

cover shablon 1

 Best of the best. մեր շարքը քաղաքի լավագույն լուսանկարիչների մասին է: Մենք բացահայտում ենք նրանց մասնագիտական և անձնական աշխարհը: Այսօր մեր հյուրն է Վահե Ստեպը:

0fff

Ինչո՞ւ Վահե Ստեպ:

-Իրականում իմ անունը Վահան է, ազգանունը՝ Ստեփանյան: Ազգանունն էի ուզում կրճատել՝ Ստեպ, բայց քանի որ Վահան Ստեպ-ն այդքան էլ լավ չէր հնչում, դարձավ Վահե Ստեպ:

Վահե Ստեպ. 10 տարի է արդեն ինձ այդպես են ճանաչում:

24

-Մասնագիտությամբ ինտերիերի դիզայներ եք: Այն լուսանկարչության մեջ օգնում է, որ….

-Ավելի լավ տեսնեմ գույները և պատկերները:

Հիմա ֆեյշն լուսանկարիչ եք, բլոգեր, մոդել, դիզայներ. մի խոսքով՝ նորաձևություն: Սիրո՞ւմ եք այս ոլորտը:

-Ահավոր շա՜տ: Նույնիսկ, երբ մարդիկ ասում են՝ աշխատում ես, ասում եմ՝ ո՛չ. ես չեմ համարում սա աշխատանք, այլ՝ սիրած գործ: Հենց դա էլ իմ հաջողության գրավականն է:

22

-Ի՞նչն է ամենից շատ Ձեզ դուր գալիս այդտեղ:

-Նոր բան ստեղծելը. թեկուզ լինի փախած միտք….բոլորի համար ոչ սովորական մի բան:

-Օրինա՞կ…

-Սա՝

3

Իսկ ի՞նչը՝ ոչ:

-Որ այդ ամեն ինչին մարդիկ այդքան էլ հավանություն չեն տալիս: Կնախընտրեի, որ ֆեյշնը տեսնեին ամբողջությամբ նորովի, նոր դետալներով:

Ինչպե՞ս է ստացվում իդեալական կադրը:

-Իրականում իդեալական կադրը ոչ թե լուսանկարիչն է ստեղծում, այլ ամբողջ թիմը. արտ-տնօրեն, ստիլիստ, օգնականներ, վարսահարդար, մեյքափ-արտիստ….: Իդեալական կադրը կախված է յուրաքանչյուրից:

23

-Ունե՞ք երազանքի կադր:

-Ունեմ (ժպտում է.-հեղ.) ու արդեն իրականացրել եմ:

Դեռ փոքր տարիքից Ջեյն Էյրի գրքով էի ոգեշնչված, հետո ֆիլմով…: Ցանկանում էի հենց Ջեյն Էյրի կերպարը ստանալ Հայաստանում, բայց դա շատ բարդ էր. աղջիկը ռիժի, նուրբ կերպարում էր: Հենց այդպիսի մի աղջիկ մեկ տարի առաջ գտա Հայաստանում: Ստացա իմ երազանքի կադրերը. այնքան գեղեցիկ էին, որ ֆոտոշոփի միջամտության կարիք չեղավ:

19

Իսկ առհասարակ երազանքնե՞ր:

-Ունեմ և շատ: Օրինակ՝ երազում եմ ծովի ափին ունենալ հսկայական մոխրագույն տուն:

26

-Ինչո՞ւ մոխրագույն:

-Իմ սիրելի գույնն է: Միշտ մտածել եմ, որ մենք արդեն գույներ ենք, մնացածը պետք է նեյտրալ լինի:

14

-Ուրիշ երազանքնե՞ր…

-….Ստեղծել ինչ-որ կրթական կառույց, որտեղ երեխաները սովորելով կբարձրացնեն իրենց ինքնագիտակցությունը:

Շատ են երազանքները, ու կարծում եմ՝ մարդ պետք է երբեք չդադարի երազել, որ տրվի այդ ամենը:

18

Ի՞նչ է պետք այսօր լավ լուսանկարիչ դառնալու համար:

-Պետք է ի վերուստ տրված տաղանդ: Ոչ մի տեխնիկա, կանոն և այլն չի փրկի, եթե դու չես որսում պահը և զգում կադրը:

Ես ինքս ինքնուս եմ, ինչ-որ տեղ լուսանկարչություն չեմ սովորել:

Ինձ ուղակի պետք էր ինչ-որ մեկը, որ կարգավորումներին ու լույսերին ծանոթացներ,  հետո ամեն ինչ պատրաստ կլիներ:

21

Եթե ոչ լուսանկարիչ, ապա ուրիշ ի՞նչ մասնագիտությամբ կցանկանայիր աշխատել։

-Երևի թե իմ մասնագիտությամբ՝ ինտերիերի դիզայներ:

Տանը ինչ-որ բաներ «բզբզում եմ», հնարում, ստեղծում….սիրում եմ այդ գործը. կամ դա կանեի, կամ նկարչությամբ կզբաղվեի:

5

Առաջիկայում նոր ծրագրեր կա՞ն:

-Ծրագրեր միշտ կան, բայց չեմ բարձրաձայնի: Ավելի լավ է ինչ-որ բան արվի, նոր հայտնի լինի:

6