Recent posts
To top
19 Mar

Վահան Խաչատրյանը ներկայացրեց իր նոր հավաքածուն

Դիզայներ Վահան Խաչատրյանի նոր հավաքածուն առանձնանում է ոչ միայն գույներով ու ոճով, այլ նաև մոդելներով. Վահանն իր հավաքածուն ներկայացնելու համար հրավիրել էր ոչ թե մոդելների, այլ՝ ընկերներին, շոու բիզնեսի հայտնի դեմքերին և այցելուներին: BIAYNI by Vahan Khachatryan ապրանքանիշի նոր հավաքածուն ցուցադրվեց Dalma Garden Mall-ում:

Վահան Խաչատրյանի խոսքով՝ հավաքածուի ընդհանուր թեման ժամանակակից Մարի Անտուանետն է, ընտրված են այդ ժամանակաշրջանի որոշ դետալներ ու նախշեր: -Ոգեշնչվել էի ցուցադրությանը մասնակցող մարդկանցից՝ ամենատարբեր տարիքի և մասնագիտության կանայք և աղջիկներ: Ուզում էի ցույց տալ, որ ցանկացած տարիքում կարելի է լինել երիտասարդ ու հետաքրքիր, սահմանափակում չկա, դրա համար էլ 5 ամսականից մինչև տարիքով ավելի մեծ կանայք ներկայացնում էին իմ հագուստները,-ասում է հավաքածուի հեղինակը:

_DSC0005 _DSC0014 _DSC0020 _DSC0026 _DSC0042 _DSC0048 _DSC0049 _DSC0060 _DSC0069 _DSC0089 _DSC0103 _DSC0126 _DSC0131 _DSC0134 _DSC0139 _DSC0143 _DSC0149 _DSC0150 _DSC0154 _DSC0155 _DSC0166 _DSC0172 _DSC0175 _DSC0178 _DSC0188 _DSC0190 _DSC0191 _DSC0196 _DSC0199 _DSC0207 _DSC0212 _DSC0213 _DSC0224 _DSC0227 _DSC0234 _DSC0235 _DSC0239 _DSC0241 _DSC0243 _DSC0248