Recent posts
To top
16 Jul

Ֆուտբոլային տոն՝ Kilikia-ի և Vahakni-ի հետ

c2cac8af1acb4d83788cc989b6223468

Kilikia գարեջրի գործարանի հետ համատեղ՝ Vahakni-ում ֆուտբոլային ու երաժշտական տոն էր. Աշխարհի առաջնության եզրափակիչ Ֆրանսիա-Խորվաթիա հանդիպումը երկրպագուների մի մեծ խումբ դիտում էր մեծ էկրանին:

Ֆուտբոլային եզրափակիչ տոնի հրավիրատոմսերը, առաջնությունից առաջ, խաղարկել էր Kilikia գարեջրի գործարանը: 

Մեծ ու կանաչ դաշտում և բաց երկնքի տակ՝ ֆուտբոլասերները գարեջուր էին  վայելում, երաժշտություն լսում ու երկրպագում նախընտրած հավաքականին, իսկ երեկոն թեժ ու ամբողջական էին դարձնում Ֆելիքս Խաչատրյանը, Միշոն և DJ Serjo-ն: Ողջ օրվա տրամադրությունը չփոխեց նույնիսկ անձրևը, իսկ Միշոն չթողեց բեմը՝ շարունակելով երգել նաև անձրևի տակ:

Հաճելի մթնոլորտում և օրը տոնի վերածելու տրամադրությամբ՝ հյուրերը պարզապես վայելեցին հուլիսի 15-ը: