Recent posts
To top
26 Apr

ՎԱԴԻՄ ԴԱՆԻԵԼՅԱՆ. <<ՅՈւՐԱՀԱՏՈւԿ ԶԱՐԴ ՍՏԵՂԾԵԼՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈւԹՅՈւՆ Է>>

AHC1

 

Զարդը որոշակի կոդեր փոխանցելու հնարավորություն ունի,- հավատացնում է լյուքս դասի զարդեր արտադրող Danielian Jewellery բրենդի հիմնադիր, ոսկերիչ-դիզայներ Վադիմ Դանիելյանը, ում հետ զրուցել ենք մասնագիտական վարպետության, ժամանակակից մարդու նախընտրությունների և, իհարկե, կանանց մասին:

հարցազրույցը` Ալինա Նահապետյանի

լուսանկարները՝ Սարգիս Մկոյանի և Վադիմ Դանիելյանի

DSC_8907 (1)

Վադի°մ, Դուք 20 տարուց ավելի այս ոլորտում եք: Որքանո±վ են փոխվել գնորդի ու պատվիրատուի ճաշակը, ցանկություններն ու նախընտրությունները:

Պետք է միանգամից նկատեմ, որ տեխնոլոգիական առաջընթացն այսօր թույլ է տալիս ավելի հետաքրքիր զարդեր ստեղծել, որոնք աչքի կընկնեն օրիգինալ ու եզակի լուծումներով: Դա իր հերթին նոր մակարդակի վրա է բարձրացնում պատվիրատուի ցանկություններն ու պահանջները: Նա այսօր հնարավորություն ունի տեսնելու տարբեր ձևերի ու ոճերի զարդերի մեծ բազմազանություն, ինչն էլ նրան է’լ ավելի բծախնդիր է դարձնում ու պահանջկոտ: Այսօր գնորդը լավ տեղեկացված է և եթե գումար է վճարում, ապա ակնկալում է բարձր որակ ամեն առումով: Նրան պետք է անընդհատ զարմացնել. եթե չկարողանաս, կգտնվի մեկը, ով կանի դա քո փոխարեն ու չի բացառվում, որ կանի շատ ավելի լավ:

D-114.

Խոսեցիք նորագույն տեխնոլոգիաներից: Այսօր զարդերի պատրաստման գործընթացում շատ է կիրառվում 3D մոդելավորումը, բայց դիզայներները հավատարիմ են նաեւ ավանդական մոտեցումներին: Դուք ինչպե±ս եք աշխատում:

Երբ 1990-ականներին սկսեցի ոսկերչությամբ զբաղվել, այժմյան տեխնոլոգիաների մասին երազելն անգամ անհեթեթություն էր։ Հիմա այս ոլորտն ահռելի փոփոխություններ է կրել` 180 աստիճանով թեքվելով դեպի տեխնոլոգիաները։ Ինձ մոտ, որպես կանոն, ավանդականի և նորարարական մոտեցումների միքս է։ Տեխնոլոգիաներից օգտվելիս ես փորձում եմ ընտրել այն միջոցները, որոնք հնարավորություն կտան ստանալ բարդ և բազմաշերտ գործ, որն անգամ մասնագետների մոտ հարցեր կառաջացնի` դժվարացնելով պատասխաններ գտնելու ճանապարհը։ Ընդ որում, բարդ աշխատանք ստեղծելն ինքնանպատակ չէ. իմ հիմնական խնդիրը գրագետ ու հետաքրքիր զարդ ստանալն է։ Զարդ, որին նայելիս հասկանաս, որ կատարված աշխատանքը համապատասխանում է արժեքին։

DSC_1525

Ովքե՞ր են այսօ°ր կրում Danielian զարդեր:

Զարդը կրողների երկու խումբ կարող եմ առանձնացնել։ Առաջին խմբում նրանք են, ովքեր ունեն գեղագիտական որոշակի պահանջներ և հնարավորություններ։ Երկրորդ խմբում այն մարդիկ են, ում համար զարդը ստեղծված է ՙհուշելու՚ նպատակով. նրանց մնում է ուղղակի տեսնել և ընտրել։ Երբ առաջին քայլերս էի անում այս ոլորտում, հիմնականում ստեղծագործում էի առաջին խմբի մարդկանց համար։ Այսօր ես ստեղծում եմ այն, ինչը կցանկանայի, որ կանայք կրեին։ Յուրահատուկ զարդ ստեղծելն ինձ համար առաջնահերթություն է:

Панорама_без_названия5

Կանանց դեռ կանդրադառնանք…Վադի°մ, հաճախ զարդի շուրջ պատմություններ են հյուսվում, որոնք գնորդի մոտ հետաքրքրություն են առաջացնում, եւ նա որոշում է ձեռք բերել այն… Զարդը գծագրելիս առաջինը ծնվում է ձեւ՞ը, թե՞ բովանդակությունն է թելադրում ձեւ։

Ձևը և բովանդակությունը լրացնում են միմյանց, ու շատ հաճախ դժվար է գտնել այն սահմանը, որն ընկած է դրանց միջև: Ինչպես ցանկացած ստեղծագործություն, զարդը ևս որոշակի կոդեր փոխանցելու հնարավորություն ունի։ Քանի որ իմ նպատակը դիզայներական բարդ լուծումներով աշխատանք ստանալն է, բովանդակային կողմը վստահված է գնորդի երևակայությանը. յուրաքանչյուրը կարող է ապակոդավորել այն յուրովի։ Հայկական Heritage հավաքածուի դեպքում, օրինակ, խնդիրն այլ է։ Այս զարդերի բովանդակային մասն ապահովում են նախշերը, և ինչ-որ բան հորինելը պարզապես պատճառաբանված չէ։ Այս հավաքածուի բարդությունը այնպիսի դիզայնի ստեղծումն էր, որն ամբողջովին կփոխանցեր հայկական մշակույթի և դրա ոգին կրող զարդանախշերի ողջ իմաստն ու փիլիսոփայությունը: Այս հավաքածուն նաև տարբեր ոճերին ՙհարմարվելու՚ և յուրօրինակ մեսիջ փոխանցելու հնարավորություն է տալիս։

Панорама_без_названия3

Այսօր հայկական ակունքները վերհանող տարբեր մոտեցումներ կարելի է տեսնել տարբեր ոլորտներում, այդ թվում եւª զարդերի, ինչպես Դուք արդեն նկատեցիք: Ի՞նչն է ՙստիպել՚ Ձեզ վերհանել հայկականը: 

Եկավ մի շրջան, երբ տարբեր ոլորտներում ազգայինն ընդգծելու միտումը դարձավ խիստ նկատելի: Հիշում եմ, ես այդ շրջանում ճամփորդում էի Հայաստանով, ուսումնասիրում մեր ճարտարապետությունը, դեկորատիվ-կիրառական արվեստում մեր նախնիների թողած ժառանգությունը: Ավելի խորությամբ ուսումնասիրելով հայկական մշակույթի առանձին միավորներ` 2014-ին սկսեցի աշխատել և մեկ տարի անց թողարկեցի Heritage հավաքածուն։ Այն ստեղծելու նպատակը ժամանակակից զարդի և մեր ակունքների միջև կապն ապահովելն էր, միաժամանակ աշխատում էի զարդն ունիվերսալ դարձնելու ակնկալիքով։ Այսօր, օրինակ, տարազային էլեմենտներով նմուշներ են ստեղծվում, որոնք առօրյայում մարդիկ դժվար թե կրեն։ Heritage հավաքածուն այդ խնդիրը կարծես թե լուծել է՝ հնարավորություն տալով գնորդին կրել աուտենտիկ վիճակ փոխանցող զարդ, որը ձևավորված է թրենդային չափորոշիչներով և բավարարում է նորաձևությանը հետևող ամենաքմահաճ անհատներին։

EL-D-126.

Վադի°մ, փորձենք պատկերացնել Danielian Jewellery բրենդի զարդերը կրող կնոջը… Ինչպիսի±ն է նա ըստ Ձեզ, ինչպիսի±ն են նրա հետաքրքրությունները, ի±նչ նախասիրություններ ունի:

Իմ ստեղծած զարդերը նախատեսված են բոլորի համար։ Ցանկացած կին` լինի նա պահպանողական թե առաջադեմ հայացքներով, փոռթկուն բնավորությամբ թե ավելի հավասարակշիռ վարքով, կարող է գտնել հատուկ իր համար ստեղծված զարդ։ Երբ ես որևէ զարդի կոնցեպտ եմ մտածում, ապա պատկերացնում եմ այնպիսի կնոջ, որն իր մեջ կամբողջացնի բնավորության և խառնվածքի ամենատարբեր գծեր։

D-025.

Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի Վադիմ Դանիելյանի կողքի կինը:

Կոնկրետ կնոջ կերպար ինձ մոտ գծագրված չէ։ Ես կարևորում եմ պահը և այդ պահի մեջ կնոջ ժպիտը։ Ժպիտ, որն ինձ այնքան կգրավի, որ ես ցանկանամ այդ կնոջ կյանքը դարձնել այնպիսին, որ նա միշտ ժպտա։ Այդ ժպիտը պետք է վստահություն առաջացնի, և ես զգամ, որ նա ինձ հարազատ մարդ է։ Երջանկությունը, ի վերջո, դիմացինին ժպիտ պարգևելն ու նրան ժպտալիս տեսնելն է։

Մասնագիտությունը հաճախ ազդում է մարդու բնավորության վրա… Ի՞նչ եք փոխանցել ոսկերչի մասնագիտությանը Դուք, եւ ի±նչն է Ձեր մեջ փոխել ոսկերչի մասնագիտությունը:

Ես բծախնդիր մարդ եմ և չեմ կարող վստահ ասել` արդյոք գո՞րծն է ինձ ավելի շատ գրավել, թե՞ դա է ինձ ժամանակի ընթացքում ավելի բծախնդիր դարձրել։ Դրա պատասխանն առայժմ չունեմ։

AHC1