Recent posts
To top
22 Oct

Ուրգանտը կրկնօրինակում է Սոբչակին

sobchak

Օրերս ռուսաստանյան եթերի դեմքերից մեկը՝ Քսենյա Սոբչակը, հայտարարեց, որ ցանկանում է օգտվել իր՝ նախագահ դառնալու իրավունքից: Սա նախորդ շաբաթվա ամենաանսպասելի և քննարկված նորություններից մեկն էր, որջ Ռուսաստանում: Քսենիայի հայտարարությունը տարաբնույթ արձագանքներ ունեցով՝ դրականից մինչև՝ Պուտինն է ուղղորդել:

Առանց քաղաքականացնելու, բայց ոչ ապաքաղաքական. Ռուսաստանի առաջին ալիքի հաղորդավար Իվան Ուրգանտը թեմային անդրադարձել է հումորի լեզվով: «Իմ անունն Իվան Ուրգանտ է, ես 36 տարեկան եմ, չնայած իրականում 35 եմ, բայց մյուս կաղմից էլ՝ 36 եմ: Ինչպես Ռուսաստանի Դաշնության յուրաքանչյուր քաղաքացի, ես ևս կարող եմ առաջադրվել որպես նախագահի թեկնածու»,- հայտնում է Ուրգանտը՝ շեկ կեղծամով ու ակնոցով՝ փորձելով հնարավորինս «մոտենալ» Սոբչակի կերպարին:

Ուրգանտի վիդեոհոլովակը շուրջ 2,5 միլիոն դիտում ունի youtube-ում  և 56 հազար հավանում: Սոբչակին դիտել են շուրջ 1,1 միլիոն անգամ, հավանել՝ 14 հազար հոգի: