Recent posts
To top
14 Sep

Ովքե՞ր են լավագույնները տուրիզմի ոլորտում. «Армения туристическая – 2018»

560

Սեպտեմբերի 8-ին Vivaldi Hall-ում կայացավ ամենամյա և արդեն հինգերորդ «Армения туристическая – 2018» միջոցառումը, որի շրջանակում ընտրվեցին զբոսաշրջային ոլորտի լավագույն ներկայացուցիչները:

Այս տարի, ինչպես և նախորդ տարիներին, միջոցառման բացումը վստահվել էր Հայաստանում Ռուսաստանի դեսպանին:

Միջոցառման հյուրերի ցանկում ոչ միայն տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներ էին, այլ նաև բիզնեսմեններ, միջազգային կազմակերպությունների, մշակույթի, մեդիայի ներկայացուցիչներ:

Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառման նպատակը ոչ միայն տուրիստական  լավագույն կազմակերպություններին և տոևրիզմի ոլորտին աջակցողներին պարգևատրելն է, այլ նաև առավել հաջողակ նախագծերը խրախուսելը:

Այս նախագծի շրջանակում մրցանակներ բաժին հասան 15 անվանակարգերում՝ Տարվա էքսկուրսավարից մինչև Տարվա տրանսպորտային փոխադրող և Տարվա Էկոնախագիծ:

Ի դեպ, հյուրերը երեկոյի ողջ ընթացքում կրում էին նախագծի կազմակերպիչների կողմից տրամադրված կրծքանշաններ՝ առանց որոնց դահլիճ մտնելն անհնար էր:

«Армения туристическая – 2018»-ը  ընթացավ շոու ծրագրի և տոնական ընթրիքի ուղեկցությամբ:

Միջոցառումը վարում էր հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի Դիանա Մալենկոն:

2 3 4 5 7 (2) 7 8 9 36 38 41 54 55 56 67 68 70 71 74 84 86 91 94 100 118 119 120 132 136 139 143 144 145 147 148 160 162 164 166 167 169 170 177 182 189 191 204 233 250 251 275 279 280 283 287 288 290 293 295 311 346 352 364 386 391 392 393 394 396 397 400 402 414 415 417 426 433 437 439 442 445 453 455 457 461 463 464 470 475 487 506 539 544 546 552 560 577 581 583 627 638 639 647 649 652 656 658 664 674 678 683