Recent posts
To top
4 May

TOP-3. ապրիլի ամենաքննարկված իրադարձությունները

Image00003

Ապրիլին հետաքրքիր իրադարձությունների պակաս չկար ոչ միայն քաղաքական, այլ նաև fashion աշխարհում:

Նախորդ ամսվա գլխավոր իրադարձություններից կազմված  եռյակով ամփոփումը ենք ապրիլն ու սպասում մայիսին:

  1. Քեթրին Զետա Ջոնսը  Dolce & Gabbana-ի նյույորքյան ցուցադրությանը եկել էր 14-ամյա դստեր հետ: Աստղային ցուցադրությունը նշանավորվեց նաև նրանով, որ 14-ամյա Քերիսի համար կանխատեսեցին՝ շուտով դառնալու է Քայա Գերբերի և Լիլի Ռոուզ Դեպի մրցակիցը:

    Image00014

2. Բրիջիթ Մակրոնի և Մելանյա Թրամփի ՙՙfashion-մենամարտը՚՚

Դոնալդ Թրամփի և Էմանուել Մակրոնի հանդիպումները նորաձևության ոլորտը լուսաբանող լրագրողներին հետաքրքրում են այնքանով, որքանով… այդ հանդիպումներին ներկա են լինում նաև նրանց տիկնայք՝ Մելանյա Թրամփը և Բրիջիթ Մակրոնը: Առաջին տիկնայք այդպիսի հանդիպումների ժամանակ, սովորաբար, հագնում են հանրահայտ ապրանքանիշների զգեստներ: Մելանյան այս անգամ նախընտրել էր Chanel և Michael Kors Collection, իսկ Բրիջիթը հավատարիմ էր սիրելի Louis Vuitton-ին:

940x658_0_5ff99c685377e0c1aaeec8467ef0b0f2@1880x1316_0xc35dbb80_17915888521524646888

3. Քեյթ Միդլթոնն ունեցավ իր 3-րդ երեխային

Արքայական ընտանիքում տարվա հարսանիքին/Հարիի և Մեգանի/ ընդառաջ ծնվեց Քեյթ Միդլթոնի և Ուիլյամի երրորդ զավակը: Ծննդաբերությունից հետո Քեյթը երեխայի հետ ներկայացել է հանրությանը՝ կարմիր զգեստով և լայն ժպիտով:

Image00002