Recent posts
To top
23 Nov

Որ խանդի Սելենան. The Weeknd և Քեթի Փերի

Քեթի Փերին մինչ օրս չի կարողանում ներել Սելենա Գոմեսին՝ Օրլանդո Բլումի հետ ժամադրության գնալու համար:

Ամսվա ամենաքննարկվող սիրային եռանկյունու հերոսները՝ Սելենա Գոմեսը, The Weeknd-ը և Ջասթին Բիբերը, շարունակում են թոփ թեմաներում մնալ, իսկ նրանց ներկան, անցյալն ու ապագան շարունակում են մտահոգել շատերին:

Սելենայի և The Weeknd-ի բաժանումից հետո, երգչուհին վերադարձավ նախկին սիրո՝ Ջասթին Բիբերի մոտ, թխամաշկ երգիչը նույնպես  հիշեց նախկինին՝ մոդել Բելլա Հադիդին:

EXCLUSIVE: New Couple Alert? Katy Perry is dressed warm in long brown coat as she goes to Italian Restaurant Madeo for a low key dinner date with the Canadian singer The Weeknd

Եվ այն ժամանակ, երբ Բելլան Victoria’s Secret-ի ցուցադրություններին է մեկնել, Սելենան ու Ջասթինն էլ վայելում են երբեմնի սիրո՝ նոր կածերը,  Քեթի Փերին որոշել է The Weeknd-ի հետ ընթրել: Ընթրիքի գաղափարը ոչ համակրանքի, ոչ էլ առավել ևս սիրո արտահայտում է: Այստեղ խոսում է «կանացի վրեժը». Քեթին դեռ չի կարողանում ներել Սելենային, որ ընթրել է իր սիրելի Օրլանդո Բլումի հետ: Ի դեպ, այդ ժամանակ, ասում են, Օրլանդոն իրոք սիրահարված է եղել 24-ամյա Սելենային: