Recent posts
To top
16 Nov

Պատմությունը շարունակվու՞մ է. Բելլա Հադիդ և The Weeknd

Արևմուտքում աստղային կրքերը հանդարտվելու սովորություն չունեն: Նախորդ շաբաթ վերջնականապես պարզ դարձավ, որ Սելենա Գոմեսը հեռացել է սիրելիից՝ The Weeknd-ից ու վերադարձել մյուս սիրելիի՝ Ջասթին Բիբերի գիրկը: Սրան ի պատասխան՝ լուրեր էին պտտվում, որ The Weeknd-ն իր հերթին հանդիպում է  Բիբերի նախկին ընկերուհիներից մեկի հետ:

Սակայն աստղային զույգերի միջև ամեն ինչ միանգամից չի կարող պարզ և հասկանալի լինել՝ գոնե մեզ համար: Այս անգամ շշուկները այլ կողմից են հնչում՝ ասում են՝ The Weeknd-ին օրերս տեսել են նախկին ընկերուհու՝ Բելլա Հադիդի տնից դուրս գալիս:

Image00003

Երգիչն ակնհայտորեն նյարդային տեսք ուներ, իսկ ականատեսները պնդել են՝ Բելլայի հետ երեկույթից հետո է եկել նրա տուն: Ի դեպ, Բելլա Հադիդը ամենևին չի շտապում ներել նախկին սիրուն:

Հիշեցնենք, որ նախորդ տարի The Weeknd-ը Բելլային թողել էր Սելենա Գոմեսի մոտ գնալու համար: