Recent posts
To top
28 Mar

Նոր ֆիլմ՝ ցեղասպանության թեմայով. The Promise

2

The Promise՝ «Խոստում», ֆիլմը համադրում է սիրո և ցեղասպանության թեմաները: Ֆիլմի հիմքում մի սիրո պատմություն է, որը զարգանում է հայոց ցեղասպանության օրերին: «Խոստում» ֆիլմը նկարահանվել է Քըրք Քըրքորյանի ֆինանասական աջակցությամբ: Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի ռեժիսորն է օսկարակիր Թերի Ջորջը,  պրոդյուսերը՝ Էրիկ Եսրայլյանը։

Գլխավոր դերակատարներն են աշխարհահռչակ դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը և Շառլոտա Լը Բոնը: Ֆիլմում նկարահանվել են նաև Ժան Ռենոն, Ջեյմս Քրոմվելը և Անժելա Սարաֆյանը:
Համացանցում են արդեն ֆիլմի թրեյլերն ու  նաև երգը՝ Քրիս Քորնելի կատարմամբ: Առաջարկում ենք լսել և դիտել ու նաև սպասել ֆիլմի պրեմիերային: