Recent posts
To top
17 Aug

Տարանտինոն կամուսնանա

«Կատաղած շների», «Անփառունակ սրիկաների»,  «Ջանգո ազատագրվածի» ու շատ այլ հայտնի ֆիլմերի «կնքահայրը» որոշել է ամուսնանալ:

Աշխարհահռչակ ռեժիսոր Քվենտին Տարանտինոն ամուսնության առաջարկ է արել իսրայելցի երգչուհի Դանիելա Պիկին: Այս ամուսնությունն առաջինը կլինի 54-ամյա դերասանի կյանքում:

Ապագա ամուսնինները ծանոթացել են 2009 թվականին՝ «Անփառունակ սրիկաները» ֆիլմի պրոմոտուրի ժամանակ, ունեցել են կարճատև սիրավեպ ու բաժանվել: Զույգը կրկին միացել է 2016-ի ամռանը, իսկ հիմա արդեն որոշել՝ կամուսնանան:

Հիշեցնենք, որ նախորդ տարի աշնանը Տարանտինոն հայտարարել էր, որ կավարտի կարիերան 10-րդ ֆիլմը նկարելուց հետո: