Recent posts
To top
21 Jun

«Թափանցիկ» հարաբերությունների մասին. Սելենա Գոմես և The Weeknd

landscape-1493802059-selena-gomez-the-weeknd-gla

Լրատվամիջոցներից էլ թաքցնելու կարիք չկա. հիմա բոլորը գիտեն՝ Սելենա Գոմեսն ու The Weeknd-ը միասին են: Առանց ավելորդ շղարշների՝ զույգը հայտնվում է կարմիր գորգերին և մամուլի ուշադրության կենտրոնում:

«Թափանցիկ» հարաբերություններն ու թափանցող զգեստը, այս ամսվա սկզբին ևս լուսանկարիչների, աչքից չեն վրիպել. Սելենան և The Weeknd-ն  նյույորքյան ժամադրության էին: Իր նոր և համարձակ  զգեստով 24-ամյա երգչուհին գրավել է նորաձևության քննադատների ու fashion-կայքերի ուշադրությունը. նա կրում էր դիզայներ Alexandre Vauthier-ի զգեստը, ով հայտնի է իր ուլտրասեքսուալ հավաքածուներով: Իհարկե, Գոմեսը գեղեցկուհի է, բայց մոդելային տվյալներով փայլում էր  The Weeknd-ի նախկին ընկերուհին՝ Բելլա Հադիդը: Ի դեպ, Սելենայի զգեստը հենց այն դիզայների «ձեռքի գործն» էր, ով հեղինակել էր Բելլա Հադիդի՝ Կաննի 2016 թվականի սկանդալային կարմիր զգեստը:

Չնայած ամենին՝ Սելենան  գիտի՝ ինչ, երբ ու որտեղ: Առաջարկում ենք թերթել մի քանի կադր ու համոզվել:

Image00002

Image00003

Image00004