Recent posts
To top
27 Dec

Թանկ հագնվող Քեյթ Միդլթոնը

Ամեն տարեվերջին Daily Mail պարբերականը, ավանդույթի ուժով և հաշվապահական տաղանդով, որոշում է ամբողջացնել Բրիտանիայի ամենանորաձև հերցոգուհու ծախսերը. ի՞նչ է հագել Քեյթը և որքան արժե նրա հագուկապը:

Արքայազն Ուիլիամի կինն այս տարի հագուստի վրա ծախսել է 119 հազար ֆունտ ստերլինգ, ինչը 19 հազարով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Ամենաթանկ հագուստները նա կրել է Փարիզ կատարած այցելության ժամանակ. 6723 ֆունտ արժեր Chanel-ի կոստյումը, 3762՝ պայուսակը, իսկ Cartier ականջօղերն արժեին 1640 ֆունտ:

Հերցոգուհի լինելն էլ իր «դժվարություններն» ունի. պետք է միշտ ուշադրություն դարձնել հագուստի ընտրությանը:

940x1589_1_b947e864b0107391c46fd0a8c27824ea@1877x3173_0xc35dbb80_2367842921514279224