Recent posts
To top
10 Jun

take it easy. Կամո Թովմասյան

unnamed (2)

Շաբաթն ավարտվում է, երկար հարցազրույցներ կարդալու ցանկությունը՝ նվազում:
Մենք աշխատել ենք ողջ շաբաթ ու հիմա ասում ենք ՝ take it easy:

Ընդունեք ամեն ինչ թեթև տանելու մեր հորդորը ու մեզ հետ միասին թեթև ապրեք, գոնե միայն շաբաթ օրերին:
Այս անգամ  «take it easy» է ասում  հաղորդավար Կամո Թովմասյանը:

-Ինչպիսի՞ն չպետք է լինի թույն party-ն:
-Պետքա 23.00-ին մարդիկ տուն չգնան:

Ու՞ր գնալ ուրբաթ երեկոյան, եթե Մարսում ես:
-Մարսելուց հետո ամեն տեղ գնալն էլ կայֆա:

-Դուք լսում եք քննադատությունները, թե՞ միշտ ականջակալներով եք:
-Դրանք այնքան բարձր են, որ, նույնիսկ ականջակալներով, լինում է լսել:

-Ինչպիսի՞ն կլիներ «Կամոբլոգը», եթե նկարվեր Հյուսիսային Կորեայում:
– Բոլոր նկարվողները իրար նման կլինեին:

unnamed

-3 նշան, որոնց առկայության դեպքում Դուք վստահ կասեք՝ այս party-ն կործանված է:
-Ծեծ, վատ դիջեյ և անձրև:

-Ինչերի՞ց է կազմված լավագույն նախաճաշը:
-Հաց, «Լոռի» պանիր, լոլիկ ու վարունգ:

-Վերջին ֆիլմը, որից իրոք տպավորվել կամ ազդվել եք:
Նոր «Կարիբյան Ծովահենների» վերջում հուզվեցի:

-Կա՞ ավելի նյարդայինացնող բան այս աշխարհում, քան Իսակովի պողոտայում խցանման մեջ հայտնվելը:

-Կա՛: Գազանանոցի ճանապարհին ավտովթարի պատճառով կանգ առնելը:

-Ու՞ր է գնում, երբ ուզում եք գոնե մի քանի ժամով Ձեզ ոչ ոք չանհանգստացնի և չգտնի:

-Provence ռեստորան:

-Երկիր, որտեղ միշտ երազել եք լինել:

-Սինգապուր:

unnamed (3)
-Ո՞րն է նորաձևության՝ Ձեր նախընտրած ամսագիրը:
-i-D:

-Հաջողությունը գաղտնիքներ ունի՞:

-Ո՛չ, ամեն ինչ պարզ է. շատ աշխատել, չգերագնահատել քեզ, չկրկնել ոչ ոքի:

-Ես փոքր ժամանակ վախենում էի դիպչել կակտուսին, որովհետև մտածում էի՝ կաճի ձեռքիս վրա: Իսկ Դուք ի՞նչ «սարսափներ» եք ունեցել մանկության տարիներին:
-Ջրից…այդ պատճառով էլ մինչ օրս լողալ չգիտեմ:

-Պատկերացրեք, որ ամենամտերիմ ընկերոջ տանը թեժ խնջույք եք կազմակերպել, լուսադեմ է, ուժասպառ և հոգնած հավաքում եք դատարկ շշերը և հանկարծ ներս է մտնում Քեթի Փերին ու գոռում՝ «Don’t stop the party»: Ի՞նչ կանեք:

-Dont stop the party գոռում է Ֆեռգին, հենց այդպես էլ կասեմ Քեթիին:

unnamed (1)
-3 կին համաշխարհային շոու բիզնեսից, որ Ձեզ իրոք հիացնում են:

-Մադոննա, Կիմ Քարդաշյան, Նազենի Հովհաննիսյան:

-Ֆուտբոլ խաղալ, թե՞ դիտել. ո՞րն եք նախընտրում:

-Խաղադրույք կատարելը:

-Եթե կազմելու լինեիք աշխարհի ամենացանկալի կանանց 10-յակը և պահանջվեր ներառել ընդամենը մեկ հայուհի, ու՞մ կընտրեիք:
-Մեր հաղորդավարուհի Սյուզի Սեդրակյանին: