Recent posts
To top
1 Jul

take it easy. Դիանա Մալենկո

Image00050

Շաբաթն ավարտվում է, օրերը գնալով տաքանում են, հանգստի գնալու ցանկությունը՝ մեծանում, երկար հարցազրույցներ կարդալու տրամադրությունը՝ նվազում: Մենք աշխատել ենք ողջ շաբաթ ու հիմա ասում ենք ՝ take it easy:

Ընդունեք ամեն ինչ թեթև տանելու մեր հորդորը ու  կարդացեք El.am-ի take it easy շարքը:
Ավելի կարճ, ավելի կոնկրետ, ավելի պարզ. մեր հարցերին պատասխանում է հաղորդավարուհի, դերասանուհի Դիանա Մալենկոն:

-Սուրճ, թեյ, թե՞ քչքչան աղբյուրի սառը ջուր:
-Քչքչան աղբյուրի ջուր, մեծ բաժակով ու լիքը:

-Ինչո՞վ են նման ռևմատոլոգներն ու ռադիոլոգները:
-Երկուսն էլ ունեն լավ հումորի զգացում:

-Գաղտնիքները պետք է վստահել…
-Քչքչան աղբյուրին:

Image00054

-Ավանդական, հայկական ուտեստներից ո՞րն եք սիրում և ո՞րը կարող եք պատրաստել:
-Ղափամա:

-Ի՞նչն է միավորում բոլոր ղազախներին:
-Լեզուն:

-Ո՞րն է հայկական եթերի Ձեր ամենասիրելի հաղորդումը:
-«Երեկոյան Երևանը»:

-Ինչպե՞ս պետք է վարվել դրամապանակի վերջին 5000 դրամի հետ:
-Վառելիք ավելացնել մեքենայի մեջ:

-Իսկ ո՞վ է երեկոյի թագուհին, երբ Դուք դեռ չեք հասել:
-Թագուհին մեկն է լինում:

Image00051

-Ձեր սիրած ու չսիրած գույները:
-Սիրում եմ՝ սև, սպիտակ, կարմիր գույները, չեմ սիրում՝ մանկական վարդագույնը:

-Ձեզ ե՞ն ասում, թե Դուք եք ասում ՝«դե լավ, թեթև տար»:
-Հիմնականում ես եմ ասում:

-Ո՞րն է Ձեր ամենասիրելի վայրը Հայաստանում:
-Երևանում՝ Սարյան փողոցը, Հայաստանում՝ Դիլիջանը:

Image00052
-3 հարց, որ կտայիք Ջոնի Դեպին:
-Իրականում ի՞նչ վերաբերմունք ունի Ջորջ Ջանգ–ի նկատմամբ:
2. Fear and loathing in Las Vegas ֆիլմում իրական խաղալու համար փորձե՞լ է թմրանյութեր, որոնք կան ֆիլմում:
3. Իր ո՞ր ֆիլմում կցանկանար, որ դերասանուհու փոխարեն լինեի ես:

-Որտե՞ղ հանգստանալ ամռանը:
-Եթե հանգիստ, ապա ջուր, ծով, օվկիանոս: Եթե Հայաստանում, ապա միանշանակ իմ շատ սիրելի Սևանում:

-Մի առարկա, որ դպրոցական տարիների Ձեր մղձավանջն էր:
-Քիմիան: Բայց մղձավանջ չէր, ուղղակի խորացված չէի սովորում:

-Ո՞վ է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, երբ Ռոնալդուն արձակուրդում է:
-Ռոնալդուն միշտ արձակուրդում է, երբ խաղում է Մեսսին:

Image00053