Recent posts
To top
2 Nov

Թագավորական սանրվածք. Քեյթ, Լետիցիա և Ռանիա

Image00015

Հայտնի է, որ թագավորական ընտանիքի անդամները չեն կարող իրենց թույլ տալ որոշ «ճոխություններ», որոնք «կապույտ արյուն» չունեցողների համար սովորական են:

Նրանց սանրվածքն ու ոճը այս «ճոխությունների» ցանկում առաջիններից են. լինելով մամուլի ու հասարակական ուշադրության կենտրոնում՝ թագավորական տան ներկայացուցիչները պետք է պահպանեն հարգանքը դասականի և «չճչացողի» հանդեպ՝ էքսպերիմենտներ անելու հաճույքը զիջելով մյուսներին:

Մենք ընտրել ենք երեք գեղեցկուհու, ովքեր միշտ ներկայանալի սանրվածքով են, նորաձև և արքունական պահանջներին համապատասխան:

Քեյթ Միդլթոն

Ուղղակի հիշենք՝ 35-ամյա հերցոգուհին մազերի խնամքին հատուկ ուշադրություն է դարձնում՝ տարեկան 20 000 դոլարի չափով:

Image00001 Image00012

Թագուհի Լետիցիա

Իսպանիայի 45-ամյա թագուհին հասարակական վայրերում սովորաբար հայտնվում է ուղիղ մազերով, երբեմն սակայն, թագուհուն կարելի է տեսնել մազերի թեթև ալիքներով:

Image00002 Image00006

Թագուհի Ռանիա

Հորդանանի թագուհի Ռանիա ալ Յասինին առավել հաճախ կարելի է տեսնել ծավալային սանրվածքներով, որոնք արևելյան երկարամազ գեղեցկուհուն դարձնում են առավել կանացի և գրավիչ:

Image00003