Recent posts
To top
14 Dec

Երկուսը մեկի դե՞մ. կրքեր՝ թագավորական տանը

Մեգան Մարկլի «հաղթական արշավները» անտարբեր չեն թողնում ոչ ոքի. դերասանուհին գրավել է ոչ միայն արքայազն Հարիի սիրտը, այլ նաև ԶԼՄ-ի ուշադրությունը: Այս մոլորակի վրա դժվար կլինի գտնել նորաձևության մասին ամսագիր, որ չի գրում Մեգան Մարկլի մասին. քնքուշ սևաահերի բոլոր կերպարներն ու յուրաքանչյուր քայլն է քննարկվում, իսկ դա, ասում են,  ընտանիքի մյուս կանանց սրտով չէ:

Շշուկներ են պտտվում, որ արքայազն Չարլզի կինը՝ Կամիլա Պարկերը և տան մեծ հարսը՝ Քեյթ Միդլթոնը սկսել են նյարդայինալ Մեգանին բաժին հասած մեծ ուշադրությունից: Այս կասկածներն է հայտնում Celebrity Insider-ը:

Իսկ The Inquisitr աղբյուրների համաձայն՝ Քեյթն ու Կամիլան անում են ամենը՝ Մարկլի իմիջի վրա բացասաբար ազդելու համար:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ քայլեր են ձեռնարկում թագավորական տան հնաբնակները, բայց, զգուշությունն ու աչալրջությունը երբեք շատ կամ ավելորդ չեն լինում :)  նույնիսկ՝ եթե սա չար բամբասանք է: