Recent posts
To top
17 Dec

Style in Business. Արփի Գաբրիելյան

Style in Business-ը հաջողակ անհատների ու նրանց աշխատանքային սկզբունքներին ծանոթանալու ձև է և նոր տարբերակ՝ նրանց նախընտրություններին ծանոթանալու ու սեփականները ձևավորելու ճանապարհին:

Մեր շարքի հյուրն է երգչուհի, դերասանուհի և արդեն բիզնես լեդի Արփի Գաբրիելյանը:

KAR_1239ps2 տարեկանից բեմ, հեռուստատեսություն, երգչուհու կարիերա….29-ում՝ բիզնես: Որտեղի՞ց է գալիս գաղափարը:

-Գաղափարն առաջացավ ԱՄՆ-ում, որտեղ ընդհանուր ընկերների միջոցով ծանոթացա Feral cosmetics ընկերության համասեփականատեր Արփինե Զոհրաբյանի հետ: Արփինեն և ամուսինն արդեն 3 տարի է հիմնել են այս բիզնեսը և արտահանել միջազգային շուկա, մասնավորապես ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Պանամա, Ռուսաստան: Լինելով հայրենասեր մարդիկ՝ ցանկանում էին՝ իրենց ապրանքանիշը մուտք գործի նաև Հայաստան: Առաջարկ եղավ իմ անվանական կոսմետիկայի գիծն ունենալու, և ստացվեց:

Ինչո՞ւ հենց շրթներկ և ոչ ուրիշ կոսմետիկ միջոց։

-Որովհետև ընկերությունն առաջնահերթ մասնագիտացված է շրթներկի ուղղությամբ:

Նրանք ունեն շա՜տ-շա՜տ հետաքրքիր և բառիս բուն իմաստով լավ ֆորմուլա, բաղադրամասերը բացառապես բուսական են և ոչ կենդանական: Ինձ դուր է գալիս, որ անգամ փաթեթավորմանը հատուկ ուշադրություն են դարձնում. դետալ առ դետալ:

unnamed (3)

-Իսկ սե՞ր շրթներկի հանդեպ:

-Շրթներկը կանացիությունն է: Մենք չենք կարող վերցնել աչքերի ստվերաներկ և ասել՝ սա կանացիություն է։ Ինձ թվում է հենց դրա համար սկսել են շրթներկից։ Ինչպես հասկանում եմ, արդեն իսկ ունենալու են և՛ աչքի ստվերաներկ, և՛ հայլաթերներ….որն էլ բնականաբար ունենալու է նաև իմ գիծը։

KAR_1209ps

– Ի՞նչն է ամենից դժվար նոր բիզնեսում:

– Պետք է հասկանալ՝ մարդիկ ինչ են ուզում: Ստեղծելով այս գույնը՝ առաջինն ինձ մի հարց եմ տվել՝ արդյո՞ք ես կօգտվեի այս շրթներկից և այո՛, ես կօգտվեի։ Երկրորդը պետք է հասկանալ՝ ինչ թիրախային խմբի համար ես անում: Այս հարցերի պատասխաններն ունենալով՝ ես հասկանում եմ, որ ճիշտ ուղղու վրա եմ։ Դժվարությունները, հարցերը բնական են, որոնք ժամանակի ընթացքում կհասկանամ, բայց առաջնայինն, ինչ պարտադիր է նոր բիզնես սկսող մարդու համար, ինձ համար արդեն պատրաստ է։

unnamed (4)

-Ո՞ւմ համար են նախատեսված  Feral X Arpi շրթներկները:

– Այն աղջիկների ու կանանց, ովքեր հետևում են իրենց և ինձ։ Ես, այս գույնը ստեղծելով, ստեղծել եմ այն գույնը, որը որ ես եմ սովորաբար օգտագործել։ Նկարահանումների, տեսահոլովակների, համերգների, ֆոտոսեսիաների ժամանակ մարդիկ իմ շուրթերին սովորաբար այս գույնն են տեսել: Գույն, որը միշտ ստացել եմ մի քանի գույների միախառնումից:

Երկրորդ հերթին կա մի ոսկե միջին, որին ձգտում են բոլոր աղջիկները զգեստ կրելիս, դիմահարդարվելիս․ ի՞նչն է թրենդային, որ գույները, որ տեսակը․․․․այո՛, ես առաջնորդվել եմ նաև դրանով, որովհետև այսօր թրենդային են բոլոր նյուդ, մարմնագույն, բաց վարդագույն գույները:

-Ինչպե՞ս ստեղծվեց «արփիագույնը»։

-«Արփիագույնը» ստեղծվեց 5 թե 6 տարբեր գույներից հետո։ Ես կարողացա ստանալ իմ գույնը:

unnamed (5)

– Ասում են՝ շրթներկի գույնը բացահայտում է կնոջ բնավորությունը: Ինչ եք կարծում,  ինչպիսի՞ն է «արփիագույնը» նախընտրող կինը:

«Արփիագունը» կարող է օգտագործել յուրաքանչյուր աղջիկ, յուրաքանչյուր բնավորությամբ։ Կա զսպվածություն, նրբություն ու ամենակարևորը ոչ վուլգարություն: Վուլգարությանը ես միշտ դեմ եմ եղել. թե՛ հագնվելու, թե՛ դիմահարդարվելու, թե՛ վարսահարդարվելու մեջ, ամեն ինչում: Գույնը կարող է օգտագործել այն աղջիկը, ում տեսակը պարզ է։

Աշխատանքում սկզբունքներ կա՞ն։

-Եթե անկեղծ ասեմ, դեռ չեմ սահմանել։ Բայց բնականաբար որպես մարդ ունեմ իմ սկզբունքները ու այսքան տարի աշխատել եմ այդ սկզբունքներով։ Իսկ այս ոլորտը դեռ նոր է, նոր եմ այստեղ քայլեր անում։

Ինձ համար շատ սկզբունքային է լինել չկրկնվող, հեռու միանմանությունից:

KAR_1220ps

-3 բառով նկարագրեք Ձեզ:

-Մտածող, լսող և երազկոտ (ժպտում է.-հեղ.):

Իմ ոճի անբաժան «բաղադրիչներն են»…

– Շրթներկը, հայելին ու հեռախոսը։

unnamed (7)

Ինչպիսի՞ն պետք է լինի իսկական տղամարդը:

Տղամարդ (ժպտում է.-հեղ.):

-«Ես պարզապես մի աղջիկ եմ, որն ունի մեծ երազանքներ». երազանքների մասին պե՞տք է բարձրաձայնել:

Ո՛չ, կարող ես բարձրաձայնել ինչ որ ցանկություններ, բայց այն երազանքները, որոնք բարձրաձայնվում են, որպես այդպիսին այդքան էլ չեն կատարվում։

-Իսկ առաջիկա ծրագրերի մասի՞ն…

-«Ֆուլ հաուսի» հետ կապված՝ համերգային ծրագրեր կան մոտակա 2 ամսում ԱՄՆ-ում: Կան նկարահանումներ, նոր երգ, նոր տեսահոլովակ շուտով, ու բնականաբար Feral X-ի հետ կապված հետաքրքիր ծրագրեր, որոնք կիրականացնեմ փետրվար ամսին՝ մեկնելով ԱՄՆ:

-Հոբբին…

-Ֆիլմերը. ես կարող եմ նստել կամ պառկել ու միանգամից իրար ետևից մի 3 հատ ֆիլմ դիտել: Նաև շատ սիրում եմ լավ երաժշտություն լսել ու համեղ սնվել:

unnamed (2)

-Սիրելի ֆիլմը

-Վիտորիո դե Սիկայի «Հեծանիվ գողացողները»:

-Սիրած աքսեսուարը…

-Պայուսակը:

-Սիրած բույրը…

-Օօօ՜, շատ են գիտեք, հիմա օրինակ Narcotique Ex Nihilo-ն:

unnamed (1)

Նախընտրելի բրենդը…

-Եթե ասեմ բրենդամոլ եմ, կստեմ, բայց միշտ կոշիկների և պայուսակների հարցում ընտրում եմ բրենդներ. շատ եմ հավանում օրինակ Yves Saint Laurent-ը:

-Playlist-ում…

-Ամեն ինչ կա: Հիմա նայեմ (նայում է.-հեղ.)…. Ջասթին Թիմբերլեյք, վերջերս իր համերգին էի ու Playlist-ումս շատացավ իր եգերը: Համերգից շատ տպավորված էի:

unnamed (6)

-Նախընտրելի ժամանցավայրը…

Ժամանցի համար ես շատ եմ սիրում հետաքրքիր ու աշխույժ վայրեր: ԱՄՆ-ում շատ լավ տեղեր կան. օրինակ՝ կա մի ռեստորան երկահարկանի, շենքի տանիքին. «Perch» է կոչվում: Սիրում եմ օվկիանոսի մոտի ռեստորանները, մասնավորապես՝ Nobu-ն:

unnamed

-Ամանորը վայելելու համար պետք է…

Լավ մարդիկ (ժպտում է.-հեղ.):

-Ձեր ամանորն անցնելու է….

-Այստեղ. որոշել եմ ընտանիքիս հետ լինել, որովհետև արդեն մի քանի տարի շարունակ չեմ կարողանում լինել: Գործնական առաջարկ ունեի Միացյալ Նահանգներից, բայց քանի որ փետրվարին միևնույն է մեկնելու էի, ընտրեցի մնալը: