Recent posts
To top
20 Nov

Style in Business. Սյուզաննա Մարգարյան (Sumara)

IMG_9233-20-11-18-02-25

Style in Business-ը հաջողակ անհատների ու նրանց աշխատանքային սկզբունքներին ծանոթանալու ձև է և նոր տարբերակ՝ նրանց նախընտրություններին ծանոթանալու ու սեփականները ձևավորելու ճանապարհին:

Մեր շարքի հյուրն է դիզայներ Սյուզաննա Մարգարյանը՝ Sumara-ն:

 FullSizeRender-20-11-18-12-40 

Ի ՞նչ է նորաձևությունը Ձեզ համար:

Նորաձևությունն ինձ համար առաջին հերթին արվեստի գործ է, ստեղծագործություն, որը, ես որպես նկարիչ, փոխանցում եմ  կտորներին: Այդպես կարողանում եմ իմ երևակայությունը, ճաշակը հաղորդել հանդիսատեսին, երկրպագուին, ու դրանից հետո է ստացվում համոզել հանրությանը՝ կիսել իմ տեսակետը նորաձևության մասին:

Ինչո՞ւ Sumara:

Սյուզաննա Մարգարյանի կարճ տարբերակն է:

Ձեր կարծիքով ինչպիսի՞ն է այն կինը, ով նախընտրում է Sumara բրենդի հագուստը:

Կին, ով ինքնավստահ է, սիրում է հայելու իր արտացոլանքը. փայլող կին:

Ձեր մոդելավորած հագուստը շատերի սիրելին է: Իսկ կա՞ դիզայներ, ում Դուք եք նախընտրում:

Zuhair Murad, Balmain, Elie Saab և Versace:

IMG_1227-20-11-18-12-40

Որո՞նք են Ձեր ամենամեծ հաջողությունները բիզնեսում:

Հաջողությունը պահանջարկն է հասարակության կողմից: Սա նշանակում է՝ հանրությունը քեզ սիրում է: Իսկ, երբ կա պահանջարկ, նշանակում է՝ կան նաև նոր բիզնես գաղափարներ:

Իսկ կյանքո՞ւմ:

Երջանիկ կին լինելը: Սիրել և լինել սիրված: Հեշտ չէ. ոչ միայն  հասկանալ, այլև լինել վստահ, որ ետևում միշտ կանգնած է այն անձը, ով արմունկից  ինձ կպահի, եթե ես սայթաքեմ:

Կինն ինչպե՞ս պետք է համատեղի այս 2 կարևոր պատասխանատվությունները՝ ընտանիքն ու կարիերան:

Շատ հեշտ, երբ կինն ու տղամարդն առաջին հերթին կարողանում են լսել և հարգել միմյանց ցանկություններն ու տեսակետները:

IMG_9243-20-11-18-02-25

Որտե՞ղ եք Ձեզ ավելի հարմար զգում՝ այստեղ թե՞ Մոսկվայում:

Հոգեպես հանգստանում եմ Հայաստանում: Դե, իսկ Մոսկվան կյանքի ռիթմով է հարմար. ամեն ինչ եռում է, աղմկում, առաջ ընթանում:

Ամենաշատն ի՞նչն եք հավանում Երևանում:

Երևանն իմ հայրենիքն է, իսկ հայրենիքի մասին դժվար է ասել՝ ինչն է ավելի շատ կամ քիչ դուր գալիս: Հայրենիքը մոր պես է. դու նրան ուղղակի սիրում ես:

IMG_1235-20-11-18-12-40

3 բառով նկարագրեք Ձեզ:

Երազկոտ, միամիտ և բարի:

Թաքնված տաղանդ ունե՞ք:

Դերասանական տաղանդները իմ մեջ երբեք չեն մեռել: Կարծում եմ, որ ինքս ինձ կգտնեմ ֆիլմում: Կարող եմ շատ հետաքրքիր դերեր խաղալ:

Ո՞րն է Ձեր ոգեշնչումը:

Ծովը և երկար ճանապարհորդությունները:

Իմ ոճի անբաժան «բաղադրիչներն են»…

Դիմահարդարումն ու աքսեսուարները:

IMG_1660-20-11-18-12-40

Երբեք չեմ կրի…

Երբեք չեմ մտածել այս մասին: Ամենայն հավանականությամբ նման բան չկա:

Նախընտրելի բույրը

Killian:

Սիրած աքսեսուարը

Մատանի և ժամացույց:

IMG_1661-20-11-18-12-40

Մեքենան

Lexus:

Աշխատանքային սկզբունքը

Ճշգրտությունը և պատասխանատվությունը:

3 բան, որ երազում եք անել…

Դառնալ մայրիկ, որպես դիզայներ ունենալ միջազգային ճանաչում և հայկական ֆիլմում խաղալ գլխավոր դեր:

IMG_9233-20-11-18-02-25