El.am կայքը սկսում է նոր նախագիծ՝ Style in Business: Մենք կանդրադառնանք բիզնես ոլորտում հաստատված ու արդեն հայտնի դեմքերի՝ բացահայտելով նրանց հետաքրություններն և բացելով բոլոր փակագծերը: Բիզնեսը տարերք է, դինամիկա, մի քանի քայլ առաջ մտածելու կարողություն և վերջապես՝ կենսաձև: Style in Business-ը հաջողակ անհատների ու նրանց աշխատանքային սկզբունքներին ծանոթանալու ձև է և նոր տարբերակ՝ նրանց նախընտրություններին ծանոթանալու ու սեփականները ձևավորելու ճանապարհին:
Մեր շարքի հյուրը Prestige Wedding Planner-ի հիմնադիր Գայանե Խոջայանն է:
Կրթությունը…
-Ավարտել եմ ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, ապա՝ մագիստրատուրան:
Աշխատանքը…
-Ներկա պահին շեղվեցի մասնագիտական աշխատանքից, աշխատում եմ հարսանիքների կազմակերպիչ, դիզայներ:
Հոբբին…
-Հոբբիս դարձել է այսօրվա աշխատանքս: Իրոք ստացվել է համատեղել:
Նախընտրած բույրը…
-Նախընտրությունս տալիս եմ ELIE SAAB-ին:
Ընտանեկան կարգավիճակը…
-Ամուսնացած եմ, ունեմ 2 դուստր, համարում եմ, որ ընտանիքս կայացած է՝ չնայած՝ հույս ունեմ էլի կհամալրվի: Ինձ մոտ առայժմ ստացվում է աշխատանքի և ընտանիքի միջև ընտրություն չկատարելը. ես հասցնում եմ համատեղել բոլոր պարտականություններս:
Առաջիկա ծրագրերը…
-Գլխավոր ծրագիրս այս հոկտեմբերին Իտալիայում կոնգրեսի մասնակցելն է: Այնտեղ հավաքվելու են աշխարհի լավագույն 15 հարսանիքի դիզայներները: Ինձ համար սա մեծ քայլ է:
Սիրելի ֆիլմը…
-Համարում եմ, որ պատահականություն չէ. ֆիլմը կոչվում է Prestige, այն հրաշքների մասին է:
Սիրելի գիրքը…
Հիմա գեղարվեստական գրականությանը գրեթե ժամանակ չեմ հատկացնում. բիզնեսին վերաբորղ գրականություն եմ ընթերցում: Այս պահին կնշեմ Նիկոլայ Մուրաչկովսկու գիրքը՝ ամեն ինչ հասցնելու և ժամանակը ճիշտ պլանավորելու մասին: Այն ինձ շատ է օգնում:
Սիրելի քաղաքները…
-Նյու Յորքը, Փարիզը՝ որպես ռոմատիկ քաղաք և իհարկե Երևանը:
Մեքենան…
-Մեքենա չեմ վարում, աշխատանքս և պրակտիկաս լարված են, իմ վարելու դեպքում կարող է վտանգավոր լինել:
Նախընտրելի խմիչքը…
-Այն բացառիկ մարդկանցից եմ, որ սիրում է ամեն ինչին ժամանակ հատկացնել՝ այդ թվում նաև ժամանցին: Սիրելի խմիչքը մարտինին է:
Սիրելի ժամանցավայրը…
-Եթե կա մի կոլեկտիվ, որի հետ կարելի է լավ ժամանակ անցկացնել, ուրեմն ինձ համար վայրը կապ չունի:
Նախընտրելի ոճը…
-Տոնական , դասական, սպորտային. այս երեք ոճերն էլ կրում եմ՝ նայած՝ որը որտեղ: Չեմ սիրում Dolce&Gabbana և Versace:
-Ո՞րն է հաջողության գրավականը:
-Ինքաուսուցումը: Երբ շատ ժամանակ ես հատկացնում քո մասնագիտական որակների բարելավմանը, հաջողությունն արդեն կա:
-Երջանիկ ամուսնության գաղտնիքը…
-Սերն է, միայն սերն է:
-Իմ աշխատանքում կարևոր է…
-Կարևոր է ամեն ինչ հասցնել և հաճախորդի գնահատականը:
-Գործընկերների հետ հարաբերություններում…
-Ես կարողանում եմ ոսկե միջինը պահել:
-Հագուստը նախևառաջ պետք է լինի…
-Օրվան և միջոցառմանը համապատասխան:
-Հավատացնում եմ ձեզ, որ հաջողության հասնելու համար…
-Պետք է շատ աշխատել:
-Prestige Wedding Planner-ում ամենակարևորը….
-Հաճախորդի գնահատականն է:
-Կնոջը գեղեցիկ է դարձնում…
-Սիրված լինելը:
-Իմ ընտանիքում բոլորը գիտեն…
-Որ ընտանիքը ամենակարևորն է:
-Ամենագեղեցիկ ու ճաշակով հարսանիքներում…
-Ես փորձում եմ ներկա լինել: