Recent posts
To top
12 Feb

«Մեր ոճը շատ բան է պատմում մեր մասին»․ Անահիտ Ղազարյան

NH6A7670(3)

Style in Business․ մեր խորագրի հյուրն է Fashion Drug բրենդի դիզայներ և հիմնադիր Անահիտ Ղազարյանը։

Գեղեցիկ, նորաձև, ոճային և գրագետ կնոջ հետ կարելի էր անվերջ զրուցել։ Անահիտը պատմում է իր, իր բրենդի և կյանքում երջանիկ ապրելու սեփական բանաձևի մասին։

NH6A8110(3)

-Մասնագիտությամբ արվեստաբանն ինչո՞ւ մուտք գործեց նորաձևության աշխարհ։

-Լինել նորաձևության մեջ, չի նշանակում ուղակի մի օր արթնանալ և մտնել ասպարեզ․ պետք է հոգեպես պատրաստ լինել։ Հիշում եմ, փոքր ժամանակ բացում էի մայրիկիս զգեստապահարանը՝ տեսնելու այնտեղ ինչ հետաքրքիր հագուստներ կան․․․․և՝ կար (ժպտում է․-հեղ․)։

Մայրս շատ ճաշակով ու չքնաղ կին է․ իրենից եմ ճաշակս վերցրել։

Ինչո՞ւ, որովհետև ես որոշեցի գեղարվեստի աշխարհը բերել մոտեցնել կենցաղին, դարձնել կենսակերպ և առօրյա:

-Գիտեմ, որ տարիներ առաջ աշխատել եք դպրոցում՝ որպես ուսուցչուհի․․․․

Այո՜․․․և շատ երջանիկ եմ եղել այդ տարիներին։ Այն բառիս բուն և փոխաբերական իմաստով մեծ դպրոց էր ինձ համար։

Ուղակի մի օր արթնացա և որոշեցի զբաղվել այն գործով, որն ինձ կանչում է….մի օր պիտի հասնեի դրան ու հասա:

NH6A7432(3)

-Ինչո՞ւ հենց աքսեսուար։

-Երբ ինչ-որ տեղ էի գնում, մանրամասն մտածում էի լուքիս մասին․ հագուստի, աքսեսուարի․․․․: Պատկերացնում էի, թե որ ոճի աքսեսուարն իդեալական կերպով կհամադրվի տվյալ զգեստի հետ, բայց այդ աքսեսուարը երբեք չէի գտնում։

Մի մեծ զարդատուփ ունեի, որն իմ փոքրիկ «դրախտն» էր։ Ես շատ ճամփորդում էի  ու ամեն երկրից հետս բերում մի «փոքրիկ շունչ», լցնում այդտեղ։

Ես գիտեի ինչ եմ ուզում, ինչ ոճի մեջ և որոշեցի ինքս ստեղծել․ սա ինքնաարտահայտման ձև էր։

-Ինչպե՞ս ստեղծվեց Fashion Drug-ը:           

-Սկզբում կանացի կենտրոն էր, որտեղ մենք հավաքվում էինք, և ես թրեյնինգներ էի վարում բիզնեսմեն կանանց համար։ Հետաքրքիր ժամանց էր թրենդների, ճիշտ հագնվելու, առավելություններն ընդգծելու մասին զրույցներով։ Մի օր պարզապես հայտարարեցի, որ հանդիպում ենք այսինչ վայրում՝ ըստ էության հրավիրելով ներկաներին իմ առաջին ցուցադրությանը։

Արմենիա Մարիոթի ռեստորանում էր, տրամադրությունը՝ աշնանային․․․․ինձ շատ հուզված եմ հիշում։ Հիմա որ խոսում եմ, աչքիս առաջ են գալիս այդ կադրերը (ժպտում է․-հեղ․)։

KAR_0673ps

-Ե՞վ․․․արձագանքները։

-Ես իսկապես չէի պատկերացնում, որ առաջին անգամից մարդիկ կընդունեն, կգնահատեն, կսիրեն․․․․։ Եթե չլինեին նման արձագանքներ, ես կանեի այդ գործը  պարզապես ինձ համար։ Բայց այդ օրը հասկացա, որ ճիշտ ուղու վրա եմ, և պետք է շարունակել։

«Fashion Drug», որովհետև․․․

-Նորաձևությունը դեղամիջոց է կանանց համար։ Այն կարող է բարձրացնել կնոջ տրամադրությունը և ինքնագնահատականը։

Մեր ոճը շատ բան է պատմում մեր մասին։ Եվ այն կապ չունի քսակի պարունակության հետ․ գոյություն ունի գրագետ աչք և ճաշակ, որը, ի դեպ, կարելի է զարգացնել։

Յուրաքանչյուրը պետք է նախ իմանա և հետո ընդգծի իր առավելությունները՝ թաքցնելով թերությունները։

KAR_0660ps

-Փորձեք նկարագրել այն կնոջը, ով կրում է Ձեր աքսեսուարները։

-Գեղեցիկ, ինքնավստահ, ժամանակի հետ քայլող կին. կնոջ մայրիկ և կնոջ բալիկ….որովհետև սերնդի 3 ներկայացուցիչներն էլ հանգիստ կարող են բրենդից օգտվել:

Ինձ համար սա այն աքսեսուարն է, որ կինը երկար չպետք է մտածի և ունենա իր զգեստապահարանում:

-Ինչո՞ւ է կերպարում անհրաժեշտ և պարտադիր դարձել աքսեսուարների առկայությունը:

-Աքսեսուարն ընդգծում և ավելի հետաքրքիր է դարձնում կերպարը։ Տեսեք, օրինակ իմ սպիտակ վերնաշապիկը չէր ունենա այն տեսքը, ինչպես որ աքսեսուարով է: Կարծում եմ՝ աքսեսուարի գաղտիքն այն է, որ յուրաքանչյուր սովորական իր դառնում է շքեղ, ավելի արտահայտիչ և նորաձև:

-Ինչի՞ց կարելի է ոգեշնչվել:

-Ինչ-որ մի բույր, երաժշտություն, նոր ժանր, նոր մարդիկ․ մեզ տպավորած բաները հետո ոգեշնչում են։ Ինձ շա՜տ-շա՜տ են օգնում իմ շրջագայությունները։

-Սիրելի քաղաքը․․․․

-Երևանից հետո այն քաղաքներն, որտեղ մշտապես կարող եմ վերադառնալ և չհոգնել, Միլանն է ու Փարիզը:

-Ինչպիսի՞ն եք Դուք 3 բառով:

-Ինքնավստահ, նպատակասլաց և հոգատար:

KAR_0662ps

-Սիրելի խմիչքը….

-Ռոզե:

-Բրենդը՞…

-Valentino, Valencia, Fendi…

-Նախընտրելի բույրը….

-Սելեկտիվ նիշային պարֆյում:

-Ֆիլմը..

– Երբ փոքր էի, տարված էի Sex and the City ֆիլմով:

-Եվ ո՞ւմ էիք Ձեզ նմանեցնում քառյակում։

-Սամանտային (ժպտում է․-հեղ․)։

-Երջանիկ լինելու բանաձևը….

-Ապրել ինքնաբավ:

NH6A7670(3)

-Առաջիկայում….

-Մի շարք նախագծեր, տարբեր ցուցահանդեսներ Եվրոպայում և ԱՄՆ-ում.․․․մինչև սեպտեմբեր հստակ ունեմ օրակարգ և գնում եմ առաջ:

-Ստացվո՞ւմ է։

-Ես խիստ տնօրեն եմ ինքս իմ նկատմամբ։ Կարող եմ մի քանի օրով տեղափոխել պլանը, բայց չեղյալ համարել` ոչ մի պարագայում։

Սկզբունքային եմ․․․շա՜տ (ժպտում է․-հեղ․)։