Recent posts
To top
15 Sep

Style in Business. Քրիստինե Սարգսյան

Image00002


El.am
կայքը սկսում է նոր նախագիծ՝ Style in Business: Մենք կանդրադառնանք բիզնես ոլորտում հաստատված ու արդեն հայտնի դեմքերի՝ բացահայտելով նրանց հետաքրություններն և բացելով բոլոր փակագծերը: Բիզնեսը տարերք է, դինամիկա, մի քանի քայլ առաջ մտածելու կարողություն և վերջապես՝ կենսաձև: Style in Business-ը հաջողակ անհատների ու նրանց աշխատանքային սկզբունքներին ծանոթանալու ձև է և նոր տարբերակ՝ նրանց նախընտրություններին ծանոթանալու ու սեփականները ձևավորելու ճանապարհին:

Մեր շարքի առաջին հյուրը El Holding-ի փոխնախագահ Քրիստինե Սարգսյանն է:


Կրթությունը
` բարձրագույն, ժուռնալիստ
Աշխատանքը՝ EL Holding-ի փոխնախագահ
Հոբբին` ընկերների հետ ժամանակ անցկացնելը
Ընտանեկան կարգավիճակը՝ ամուսնացած

Image00001

Առաջիկա ծրագրերը

 Աշխատել, երջանիկ ապրել և, ամենակարևորը, փոքրիկ լույս աշխարհ բերել…

AL3A8189

Սիրելի ֆիլմը

Վերջին տարիներին բոլոր այն ֆիլմերը, որ նայելիս ժպտում եմ… Ինձ արգելել եմ տխրել: Ֆիլմ նայելիս իրական կյանքն եմ այդպիսին տեսնում: Հաճախ ժամեր շարունակ ապրում եմ հերոսի տառապանքն ու վատ զգացողությունները… Ավելի լավ է ժպտալ…
Սիրելի գիրքը

  Եթե անկեղծ, ապա հիմա կարդալու ժամանակս ծախսում եմ միմիայն բիզնեսին վերաբերվող գրականություն, հարցազրույցներ կարդալու և տարբեր թրեյնինգներ լսելու վրա:

Նախընտրած բույրը ՝ Dolce Gabbana Dolce և Lalique Living: Մեկն առավոտյան բույրս է, մյուսը՝ երեկոյի:

AL3A8193

Բջջային հեռախոսը՝    Samsung Galaxy S9+

Սիրելի քաղաքներ

Տեսնելու և հիանալու համար բոլոր այն քաղաքները, որոնք տեսնելու և հիանալու համար են: Միակ սերս այդ առումով՝ Երևանս…  Պաշտում եմ…

AL3A8195

Մեքենան՝ Hyundai Tucson

hyundai_tucson_tucson

Սիրած աքսեսուարը

Սիրով եմ ընտրել և սիրում եմ բոլոր ակնոցներս, բայց նախընտրելին՝ վերջերս ձեռք բերածն է՝ Valentino ապրանքանիշի:

AL3A8197

Մեր գրասենյակում յուրաքանչյուր աշխատակից իր դերն ունի իմ կյանքում, և այդ ամենը էլ ավելի ակնհայտ դարձավ մեր հարսանիքի նախապատրաստական փուլում: Զգացողություններս և զգացմունքներս էլ ավելի կրկնապատկվեցին, երբ հասկացա, որ ամեն ինչ փոխադարձ է. արեցին անհնարինը, որ իմ կյանքի ամենահիշարժան օրը դառնա իսկապես տոն…

AL3A8204

Նախընտրելի խմիչքը` կոկտեյլներ՝ հետաքրքիր համադրություններով (սիրում եմ, երբ մեր բարմենները տեղում  յուրահատուկ բան են հորինում):

Սիրելի ժամանցավայրը՝ EL SKY BAR: Գուցե անհամեստություն թվա, բայց իմ ամենագեղեցիկ երեկոներն այնտեղ եմ անցկացնում:

AL3A8190
Հաջողության բանաձևը 

Սիրում եմ աշխատանքս՝ բառի ամենալայն իմաստով: Իսկապես շատ եմ աշխատում: Արդեն 15 տարի՝ տուն եմ գնում բոլորից ուշ և խնդրի դեպքում հասանելի եմ անգամ կեսգիշերին:

Երջանիկ ամուսնության գաղտնիքը 

Ոչ մի գաղտնիք… Սիրում ենք իրար, դա է գլխավորը…

Սիրում եմ մտածել, որ անփոխարինելի եմ ընկերներիս համար և անում եմ ամեն ինչ, որ այդպիսին էլ մնամ. դա շատ մեծ պատասխանատվություն է: Նրանք լավն են, արժանի են լավագույն ընկերոջ…

Գործընկերների հետ հարաբերություններում ասում են՝ առաջին հայացքից վախենալու եմ :) : Իրականում շատ խիստ եմ, պահանջկոտ, բայց հաստատ՝ բարի…

Հագուստը նախևառաջ պետք է լինի կերպարի շարունակությունը… Վարդագույն ժանյակներն ինձ համար չեն…

Հավատացնում եմ ձեզ, որ հաջողության հասնելու համար պետք է շատ աշխատել, շատ սովորել, կատարելագործվել: Դու պիտի աշխատակցիդ տաս վերջնական և ճիշտ որոշում, նա պիտի միշտ քեզնից սովորելու բան ունենա:

Image00003

El Holding-ում ամենակարևորը հզոր և յուրօրինակ գաղափարներն են ու թիմը, որ պատրաստ է դրանք իրագործելու համար օրեր շարունակ գիշերել գրասենյակում:

Այս ամառ հանգստի համար ընտել էինք Կիպրոսը, բայց ցավոք հիասթափված եմ. սպասելիքներս չարդարացվեցին… Արդեն 2-րդ օրը հասկացանք, որ սխալ ընտրություն ենք կատարել: Մարդ պիտի միշտ նախորդ գնացած հանգստավայրից ավելի լավ տեղ գնա… Թաիլանդից հետո՝ զրո զգացողություններ…

Ընտանիքն ու աշխատանքը համատեղելը

Ես էլ չհասկացա, թե ինչպես ստացվեց, որ օրը սկսեց բավարարել նաև ընտանեկան հոգսերի, արդուկի և ամուսնուս համար մի համով բան պատրաստելուն… Կարևորը՝ սիրով… Ասում եմ չէ, սերն է կարևորը…