Recent posts
To top
25 Jan

Style in Business. Քրիստինա Սմսարյան

IMG-1675

Style in Business-ը հաջողակ անհատների ու նրանց աշխատանքային սկզբունքներին ծանոթանալու ձև է և նոր տարբերակ՝ նրանց նախընտրություններին ծանոթանալու ու սեփականները ձևավորելու ճանապարհին:

Մեր շարքի հյուրն է Քրիստինա Սմսարյանը:

-Գիտեմ, որ «Fashion Inn»-ի գաղափարն  ունեցել եք ստեղծումից դեռ 2 տարի առաջ: Կպատմե՞ք:

-2 տարի մենք մտածում էինք՝ ինչպես իրականացնել, որտեղից սկսել: Երկար ժողովների ընթացքում մենք հասանք մի կոնցեպցիայի, որը սկսեցինք կամաց-կամաց իրականացնել:

IMG-1708

-Հե՞շտ է բիզնես ղեկավարել 2 ընկերուհիներով:

-Յուրաքանչյուր գործ ունի իր բարդությունները: Մենք հաղթահարեցինք ամեն ինչ և կարողանում ենք իմ գործընկերոջ Մարիաննայի հետ ճիշտ ձևով առաջ գնալ:

IMG-1675

-Իսկ նորաստեղծ բիզնեսում ամենադժվա՞րը….

– Սկիզբն էր: Թե՛ ես թե՛ Մարիաննան առաջին անգամն էինք ունենում սեփական բիզնես: Բայց մեր ամուսինների օգնությամբ և խորհուրդներով կարողացանք անցնել այդ դժվար ժամանակահատվածը:

-Ինչո՞ւ «Fashion Inn»:

-Ի սկզբանե որոշել էինք, որ խանութի դիզայնը պետք է լինի հյուրանոցի նախասրահի տեսքով: Դրանից առաջացավ « Fashion Inn»-ը. Inn-ը բազմաթիվ հյուրանոցային ցանցերում առկա վերջաբանն է:

IMG-1682

-Իսկ ինչո՞ւ հենց ԱՄՆ-ում:

-Վերջին շրջանում Հայաստանում թրենդային է հայկական արտադրության հագուստը, և Երևանում կան շատ դիզայներների խանութներ: ԱՄՆ-ում դեռ չկար նման բան. մենք որոշեցինք առաջինը լինել (ժպտում է.-հեղ.):

-Խանութում ներկայացված են միա՞յն հայ դիզայներների աշխատանքները:

-Այո…. հայ դիզայներների աշխատանքները՝ ամբողջ աշխարհից: Մենք այդ դիզայներների բացառիկ ներկայացուցիչն ենք Կալիֆորնիայում:

IMG-1704

-Ինչպիսի՞ն է Ձեր սպառողի վերաբերմունքը, նախընտրությունները հայկական «ձեռագրի» նկատմամբ:

-Դրական, որովհետև բացի այն, որ թեմատիկան հայկական է, նաև մեր դիզայներների աշխատանքները շատ որակով են: Ամենակարևորը՝ շաբլոնությունից դուրս է, և յուրաքանչյուր կրող առանձնանում է:

-Սպասելի՞ է նմանատիպ խանութ-սրահի ստեղծում նաև Հայաստանում կամ այլ երկրում:

-Այլ երկրում դեռ պլաններ չկան, բայց մտածում ենք Կալիֆորնիայի տարածքում ընդլայնվելու մասին:

IMG-1709

-Արմեն Պետրոսյանը օգնո՞ւմ է, աջակցո՞ւմ Քրիստինային նոր բիզնեսում, թե՞ յուրաքանչուրը զբաղվում է իր գործով:

Ամուսինս միշտ և ամեն ինչում օգնում է ինձ: Առանց նրա խորհուրդների ես ոչինչ անել չէի կարողանա:

-Հաջողության բանաձև ունե՞ք:

-Իմ հաջողությունն իմ ամուր ընտանիքն է (ժպտում է.-հեղ.):

IMG-1710

-Ձեր նախընտրելի բրենդը…

-Չկա. կրում եմ այն, ինչն ինձ դուր է գալիս:

-Ինչպիսի՞ն եք Դուք կյանքում 3 բառով:

-Պարզ, ուրախ, ընկերասեր:

-Իսկ բիզնեսո՞ւմ:

-Նույն այս 3-ը՝ ավելացրած պարտաճանաչությունն ու պահանջկոտությունը:

IMG-1671

-Իմ ոճի անբաժան «բաղադրիչներն են»…

Չկան գիտեք, ես սիրում եմ միշտ լինել տարբեր:

-Սիրած բույրը…

-Francis Kurkdjian:

-Առաջիկա ծրագրերը…

-Զարգացնել բիզնեսը և դարձնել ցանցային խանութ: