Recent posts
To top
9 Nov

Style in Business. Ալինա Սարգսյան

KAR_6938

Style in Business-ը հաջողակ անհատների ու նրանց աշխատանքային սկզբունքներին ծանոթանալու ձև է և նոր տարբերակ՝ նրանց նախընտրություններին ծանոթանալու ու սեփականները ձևավորելու ճանապարհին:

Մեր շարքի հյուրն է Make-up School-ի հիմնադիր Ալինա Սարգյանը:

KAR_6817

 Ալինա, ինչո՞ւ որոշեցիք, որ պետք է զբաղվեք դիմահարդարմամբ:

Ճիշտ է մասնագիտությամբ սոցիոլոգ եմ, սակայն, երկար ժամանակ աշխատելով իմ մասնագիտությամբ, երբևիցե չեմ սիրել այն: Միշտ երազել եմ ունենալ այնպիսի աշխատանք, որից կստանամ հաճույք, այլ ոչ թե պարտավորվածություն կզգամ: Ինչպես շատ աղջիկներ, ես նույնպես միշտ սիրել եմ խնամքն ու շպարը: Հենց այս միտքն էլ հետագայում զարգացնելով վերածեցի աշխատանքի:

Make-up School ունենալու գաղափարը

Սկզբում հիմնադրեցի գեղեցկության սրահ, որտեղ ներգրավված էին ոլորտի մասնագետներ, այդ թվում նաև դիմահարդարներ: Եվ քանի որ ես դիմահարդարում շատ էի սիրում, հասկացա, որ ինքս էլ եմ ուզում սովորել և հմտանալ այդ գործում: Մասնագիտական գործունեությունս սկսեցի Հայաստանում՝ հետագայում անընդհատ արտերկրում վերապատրաստվելով: Գործում մասնագիտանալով՝ ունեցա տարբեր նախագծեր, համագործակցություն աշխարհահռչակ բրենդների հետ: Արդյունքում՝  հավաքվեց ուսանողների մեծ հոսք, որից էլ ծնվեց Make-up School ունենալու գաղափարը:

KAR_6836

          Կա՞ մի բան, որն անելու համար  համարձակություն չեք ունեցել:

Ինձ համարում եմ կայացած, ինքնուրույն և համարձակ, ի դեպ՝ համարձակությունն ինձ համար երևի թե առաջին տեղում է (ժպտում է․-հեղ․) : Իմ բոլոր բիզնես ծրագրերը հաջողվել են հենց համարձակության և հաջողության շնորհիվ:

KAR_6856

          3 երազանք, որոնց իրականացման համար ջանք, եռանդ և միջոցներ չեք խնայի:

Ինչպես բոլորը, ես նույնպես ունեմ դեռ չիրականացած երազանքներ: Բայց չեմ ուզում բարձրաձայնել: Դրանց մասին Դուք կիմանաք առաջիկայում:

          Ձեր  կողքին տղամարդ կա՞:

Ինձ բոլորը ճանաչում են՝ Ալինա Սարգսյան դիմահարդար և այն, ինչը կապված է մասնագիտությանս հետ, բոլորը գիտեն: Իսկ անձնական կյանքիս մասին չեմ ուզում բարձրաձայնել և հանրային դարձնել:

          Ինչպիսի՞ն պետք է լինի Ձեր կողքի տղամարդը:

Այնպիսին, որ կինն իր կողքին իրեն զգա պաշտպանված, սիրված և երջանիկ:

KAR_6938

          Ժամանակակից կինն ի՞նչ պարտադիր հատկանիշներ պետք է ունենա:

Ժամանակակից կինը պետք է լինի ազատ իր ցանկություններում, ազատ օգտագործի իր կարողությունները և չմոռանա ընտանիքում իր իրական նշանակության մասին:

KAR_6883

Հաջողության բանաձև ունե՞ք:

Աշխատասիրությունը և ճիշտ պահին ճիշտ մարդկանց ներկայությունը: Կան հարազատ մարդիկ, ովքեր միշտ իմ կողքին են եղել իրենց խորհուրդներով և մոտիվացրել ինձ: Ինչպես նաև պետք է ժամանակն ու կարողությունը ճիշտ օգտագործել. սա է իմ հաջողության գրավականը:

          Տգեղ կանայք կա՞ն թե պարզապես ծույլ են:

Կարծում եմ՝ տգեղ կանայք չկան: Ոչ միայն ծուլությունը, այլ նաև համապատասխան միջոցներ չունենալը կարող է պատճառ լինել:

Ի՞նչ hashtag-ով կնկարագրեիք Ձեզ

#be yourself:

Ամենօրյա Make up-ը պետք է լինի

Մաքսիմալ նուրբ և պարզ:

Կոսմետիկ միջոց, առանց որի անհնար կլինի

Տոնային քսուկ (ժպտում է․-հեղ․) :

KAR_6997

Մարմնի խնամքը ոչինչ է առանց

Հանգստի:

Սուրճ թե՞ թեյ

Սուրճ:

KAR_6914

Այս պահին ի՞նչ բրենդի հագուստ եք կրում…

Զգեստը՝ Valentino, կոշիկները՝ Louis Vuitton, պայուսակը՝ Givenchy:

KAR_7002

Սիրած աքսեսուարը

Ժամացույց:

Սիրած բույրը

Killian Killing Me Slowly:

Մեքենան….

Range Rover Evogue:

Որտե՞ղ ընտրել, երբ կա աշխարհի ցանկացած կետում ապրելու հնարավորություն

Սիցիլիա (Պալերմո) :

Կատարյալ ազատ օրը լինում է

Չափազանց ակտիվության պատճառով՝ գրեթե ազատ օր չեմ ունենում (ժպտում է․-հեղ․) :