Recent posts
To top
20 Apr

Գույների խաղը. Կոսմետիկա՝ կինոյից

Ասա՝ ինչ ֆիլմ ես նայում, ասեմ՝ շպարի ինչ պարագաներ ունես: Նախորդ տարի Storybook Cosmetics բրենդը շպարի պարագաներ էր թողարկել «Հարի Փոթեր» ֆիլմաշարի երկրպագուների համար: Ինչպես երևում է՝ «Կախարդական կոսմետիկայի» հաջողությունը ոգեշնչել է բրենդին. այս տարի բրենդը պատրաստվում է թողարկել նոր հավաքածու՝ «Game of Thrones» («Գահերի խաղը») սերիալի երկրպագուների համար: Վրձին՝ թրի տեսքով, շրթներկ՝ վիշապի ձվի նմանությամբ, 12 գույնից բաղկացած ստվերաներկ և դիմափոշի՝ երկաթե գահի տեսքով. սա Storybook Cosmetics-ի նոր անակնկալն է Դեյներիսի, Սերսեայի, Սանսայի ու մյուս գեղեցկուհիների երկրպագուներին: Չնայած այս հավաքածուն բրենդի համար կարող է դառնալ 2017–ի ամենահաջողվածը՝ Storybook Cosmetics դեռ սպասում է HBO-ի համաձայնությանը. հեղինակային իրավունքների հարց կա:

800x800x85_001ba304c6a12aca78e912d9bc8e2c8c 800x800x85_5d361bc60758eb1ec32204d7925a49cf 800x800x85_7e5bdc997644eaf2cb3a5016480fc87b 800x800x85_54ad5f44e615673fe2b9a9a19645eca7 800x800x85_38567259ac955af9328c0821af02577e 800x800x85_4690577318554cf2a547b686dc9b6192 800x800x85_a36a88b7815fad60eb92e0e151b92760 800x800x85_b0d5ed4fffe0571c9a45e8c13f3e22e3 800x800x85_b2e8d0c9e3aa466c0ed5dbbc24da49dc game of game

Անդրադարձը՝ Անահիտ Հակոբյանի