Recent posts
To top
16 Jan

Մարզվել գրագետ, ապրել առողջ. Ֆիթնես

Նատալի Խոդաբախշին Lady Space Fitness & Beauty Longe-ի մարզիչներից է և այսօր El.am-ին կպատմի՝ ինչու և ինչպես մարզվել:

14725754_1006206659507008_5156359602764848673_n

-Ի՞նչու Lady  fitness, տղամարդիկ ֆիթնեսով չե՞ն զբաղվում:

-Իհարկե զբաղվում են: Մեր քաղաքում այսօր գոյություն ունեն բազմաթիվ մեծ ու փոքր մարզասրահներ, որտեղ միասին մարզվում են թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք: Սակայն, իմ կարծիքով, շատ լավ միտք էր բացել միայն կանանց համար նախատեսված մարզասրահ, որտեղ կայցելեն կանայք, ովքեր այս կամ այն խնդրի պատճառով չեն ուզում գնալ ընդհանուր մարզասրահներ:

15219603_1058654564262217_137107914127867590_n

-Այսօր մարզումների շատ տարբերակներ կան ու նույնիսկ կարող ենք մարզվել առանց տնից դուրս գալու՝ նայելով վիդեոն ու կրկնելով մարզչի հրահանգները: Ինչու՞ հրաժարվել այս տարբերակից և գնալ մարզումների:

– Ճիշտ եք, ընտրությունն այսօր մեծ է, բայց նաև շատ կարևոր է գրագետ մարզվելը: Տեսագրությունների մարզիչները անհատական մոտեցում բնականաբար չեն կարող ցույց տալ, իսկ մարզասրահում մարզիչը, կախված քո կառուցվածքից և  առողջական խնդրից, մարզում է համապատասխան վարժություններով:

15284872_1058662930928047_8169846009960113532_n

-Պարտադի՞ր է քաշի հետ կապված խնդիրներ ունենալ, որ զբաղվենք ֆիթնեսով:

-Միանշանակ ո՛չ. մարզվել կարելի է թե մարմնի խոշոր կառուցված ունենալու և թե՛ նիհար լինելու դեպքում: Քաշի հետ խնդիր ունեցողները մարզումների ընթացքում կկորցնեն ավելորդ կիլլլոգրամները, իսկ նրանք, ովքեր քաշի հետ կախված խնդիր չունեն, ձեռք կբերեն սլացիկ և գեղեցիկ կազմվածք: Մարզվելն առողջարար է և խորհուրդ է տրվում ցանկացած մարդու՝ անկախ քաշից և տարիքից:

Գեղեցիկ կազմվածք ունենալը մատչելի՞ է՝ գումարի տեսանկյունից:

– Հայաստանում այժմ գոյություն ունեն սպորտով զբաղվելու շատ լավ հնարավորություններ: Այստեղ խնդիրը ոչ թե գումարն է, այլ՝ ցանկությունը:

1461848_856295221164820_4370761885360770478_n

-Ի՞նչ խորհուրդներ եք տալիս նորեկներին, ի՞նչ է պետք իմանալ ֆիթնեսով զբաղվելու համար:

-Նորեկներին խորհուրդ եմ տալիս աստիճանաբար միանալ, միանգամից չմասնակցել ծանրաբեռնված, ուժային մարզումներին, որպեսզի խուսափեն ավելորդ հետևանքներից:
Հաջորդ կարևոր խորհուրդը սննդակարգին է վերաբերում. մարզումներն ու սննդակարգը  փոխկապակցված են: Արդյունքի հասնելու համարպետք է բացառել այն մթերքների օգտագործումը, որոնք առողջարար չեն և ճարպային ավելորդ շերտ են առաջացնում: Փոխարենը պետք է սննդակարգ մտցնել օգտակար և առողջարար մթերքներ:  Խորհուրդս մեկն է՝ եթե մարզվել, ապա գրագետ, որպեսզի խուսափեք ցանկացած տեսակի տրավմայից:

14089040_969911933136481_3701995389742595138_n

Հարցազրույցը՝ Անահիտ Հակոբյանի