Recent posts
To top
8 Jun

Սպիտակ դրոշ՝հանուն երեխաների. Անջելինա Ջոլի և Բրեդ Փիթ

940x671_1_bbdf4dadb25f55a5821d2b9499007790@940x671_0xc35dbb80_10118943401496829248

Անջելինա Ջոլի-Բրեդ Փիթ զույգի բաժանումն  անակնկալ էր «Բրեդանջելինայի» երկրպագուների և հոլիվուդյան զույգերին հետևողների համար: Բաժանումից հետո զույգը լռում էր, նրանց շրջապատը՝ մեկնաբանում՝ ծանր են տանում, դեպրեսիվ են և էմոցիոնալ, Փիթը նիհարել է, երեխաների համար դժվար է:

940x754_1_e057a782aeaa7e3695e5824b0cb4dec8@1500x1203_0xc0a83925_8748032711461232010

Միևնույն ժամանակ խոսվում էր այն մասին, որ զույգը, նույնիսկ բաժանումից հետո, շարունակում է վեճերն ու անհամաձանությունները:
Արևմտյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում զույգի մտերիմներից մեկն անկեղծացել ու պատմել է.
«Հանուն երեխաներ՝ նրանք ցանկանում են անցյալում թողնել ողջ դրամատիզմը. երեխաներն իրոք ծանր են տանում ծնողների բաժանումը»:

news07112016-zahod
Ըստ աղբյուրի՝ զույգը «խաղաղ համաձայնագիր» կնքելու փորձ է անում՝ փորձելով պահպանել ծնողական-նորմալ հարաբերություններ:
Աղբյուրը նաև նշել է՝ Ջոլին և Փիթը ժամանակավորապես կրճատել են իրենց մասնակցությունը կինոնածխագծերին և ցանկանում են ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ:

940x694_1_3d10f35e39ab581d719f0b7b033552b8@940x694_0xc35dbb80_17329947101496829249

Հիշեցնենք, որ զույգը միասին էր 2004 թվականից. հենց այդ ժամանակ էլ սկսվել էր «Միստր և Միսիս Սմիթները» ֆիլմի նկարահանումներն ու նրանց սիրավեպը: Նախորդ տարվա վերջին Անջելինան ապահարզան պահանջեց՝ պատճառաբանելով՝ ամուսինը երեխաների հետ վատ է վարվում: Վերջերս, սակայն, Փիթը խոստովանել է՝ իրենց բաժանման պատճառը իր ալկոհոլային տարերքն էր: