Հունական խոհանոցի սիրահարները այսուհետ կարող են այցելել Թումանյան 21/24 հասցեում գտնվող SPARTA ռեստորան:
Ռեստորանը պաշտոնապես բացվեց դեկտեմբերի 15-ին: Բացման արարողությանը ներկա էր ռեստորանի Հունաստանի գործընկերը իր ընտանիքի հետ, ի դեպ, հենց նրանք են պատկերված SPARTA-յի լոգոտիպին:
Հելլենիստական մշակույթին հատուկ դետալներ. այցելուին միանգամից թվում է, թե հայտնվել է Հունաստանում: Իսկ ահա խոհանոցն իսկական բացահայտում է հատկապես գուրմանների համար։ Հունական ավանդական ուտեսներ, աղցաններ, նախաճաշի և լանչի հատուկ առաջարկներ և իհարկե՝ ինչ հունական խոհանոց առանց հայտնի Mythos գարեջրի:
Սա SPARTA հունական ցանցի առաջին ռեստորանն է Երևանում՝ ամբողջությամբ համապատասխանեցված միջազգային SPARTA-ի ստանդարտներին: Պիտան հաց, միս, սոուսներ և համեմունքներ. ամբողջը ներմուծվում է՝ այցելուին պարգևելու իսկական հունական համը:
Ռեստորանն աշխատում է ամեն օր, ժամը՝ 10:30-02:00: