Recent posts
To top
16 Oct

Սոֆի Թըրները շուտով կամուսնանա

Image00008

Ինչպես երևում է, «Գահերի խաղը» հեռուստասերիալից հայտնի դարձած գեղեցկուհի Սոֆի Թըրները, շուտով կլքի ցանկալի հարսնացուների շարքերը: Սոֆին, հետևելով խաղընկերոջ՝ Քիթ Հարինգթոնի օրինակին, որոշել է կյանքը կապել սիրելիի հետ:

Հայտնի հեռուստասերիալի աստղը իր ինստագրամյան էջում լուսանկար էր տեղադրել, նշելով՝ «ես ասացի՝ այո»: Դերասանուհին «այո» է ասել երաժիշկ Ջո Ջոնսոնին:

Image00004

Հիշեցնենք, որ զույգի սիրո մասին լուրը դեռ պտտվում էր նախորդ տարվա դեկտեմբերից, բայց նրանք համառորեն գաղտնի էին պահում իրենց հարաբերություններն ու պաշտոնապես ոչինչ չէին հայտարարում:

Միայն «Գահերի խաղը» հեռուստասաերիալի 7-րդ սեզոնի պրեմիերային միայն զույգը միասին հայտնվեց լայն հանրության ուշադրության կենտրոնում:
Ինչպես երևում է՝ այլևս գաղտնիքներ չկան. Սոֆին և Ջոն մտադիր են ամուսնանալ: