Recent posts
To top
8 Oct

Սոֆի Լորենը՝ կանանց, տղամարդկանց և գեղեցկության մասին

Image00002

Իտալական գեղեցկության խորհրդանիշներից մեկը Սոֆի Լորենն է: Մենք այսօր որոշել ենք առանձնացնել գեղեցկուհու ամենահիշարժան մտքերից մի քանիսն ու հիշեցնել՝ Սոֆին կյանքի փորձով կին էր, ուշադիր կարդացեք: :)

Ոչինչ կնոջն այնպես գեղեցիկ չի դարձնում, որքան համոզմունքը, որ ինքը գեղեցիկ է:

Ընդունված է, որ դեմքի թերությունները պետք է թաքցել: Իսկ ի՞նչ է թերությունը: Հաճախ անսավոր գծերը պետք է ընդգծել, ոչ թե թաքցնել:

Տղամարդու երևակայությունը կնոջ լավագույն զենքն է:

Տղամարդիկ նկատում են խելացի կանանց, գեղեցիկներին առանձնացնում են ամբոխից և միայն հմայիչներին չեն մոռանում:

Դժվար է անդիմադրելի լինելը, երբ դու ալարկոտ ես:

Սանրվածքը պայմանավորում է օրվա ընթացքը, արդյունքում նաև՝ կյանքինը:

Չեն կարող գոյություն ունենալ գեղեցիկ աչքեր, որոնք երբեք չեն արտասվել:

Image00003

Ես կարող եմ «ոչ» ասել 12 լեզվով. կնոջ համար սա լրիվ հերիք է:

Էլեգանտության էությունը պարզությունն է:

Իսկական կինը հասկանում է, թե որքան հաջողակ է, որ կին է ծնվել:

Համեղ կերակուրի հիմնական բաղադրիչը սերն է: Սերը նրա հանդեպ, ում համար պատրաստում ենք:

Կինը, ով լիովին վստահ է, որ գեղեցիկ է, ի վերջո կկարողանա դա ապացուցել նաև մյուսներին:

Եթե բախտ է վիճակվել պահել ձեր միջի մանկիկին, ապա ձեր կյանքում  լավագույնը դեռ առջևում է: