Recent posts
To top
18 Jul

3,5 պատճառ՝ Sky Ball-ի հետ օդապարիկ նստելու համար

Image00013-4

Եթե Հայաստանի բոլոր տեսարժան վայրերն արդեն անգիր գիտեք և կարող եք աշխարհագրական կոորդինատներով մատնանշել ամեն քարն ու թուփը, ապա բոլորին ու ամենին վերևից նայելու ժամանակն է:

Օդապարիկի թռիչքի բարձրությունից, երկնքին շատ մոտ ու արշալույսներ որսալու հրաշալի շանսով՝ Skyball-ն առաջարկում է թռիչքներ՝ կյանքի ամենասովորական և ամենակարևոր օրերի համար:

Image00001

Բայց՝ ամեն ինչ հերթով:

Ամառը չափազանց կարճ է, իսկ  առավոտյան երկար քնելու դեպքում, նույնիսկ օդապարիկ նստելու ժամանակ չի մնա: Ուրեմն, եթե որոշել եք ճախրել գունավոր ու թռչող սաքրով, ապա կրճատեք քնի ժամերը, արթնացեք արևածագիծ առաջ՝ օրինակ՝ 04:17-ին և սպասեք Skyball-ից Նաիրի Բարսեղյանի զանգին: Նա կզանգի ճիշտ ժամանակին, դուք, իհարկե, կիջնեք մի քանի րոպե ուշացած ու շատ հարմարավետ մեքենայով կուղևորվեք, օրինակ՝ դեպի Գառնի:

Image00004

Այստեղ ձեզ կսպասեն Skyball-ի պրոֆեսիոնալ անձնակազմի երիտասարդները: Չնայած ամառային առավոտի «սառնամանիքը» փորձելու է կոտրել  ձեր երկաթե առողջությունը՝ բայց այստեղ այդ մասին էլ են մտածել. տաք սուրճ, թեյ ու քաղցրավենիք, իսկ մինչ այդ ձեր աչքի առաջ թռիչքային դիրքում է հայտնվում գունավոր  օդապարիկը:

Հետաքրքրե՞ց, ուրեմն առաջարկում ենք իմանալ ավելին՝ օդապարիկով թռչելու ու այդ թռիչքի ընթացքի մասին:

Image00018

Անվտանգ է

Մեկ-երկու պարզ կանոն և այլևս պետք չէ  անհանգստանալ անվտանգության մասին: Չարժե շատ ձգվել ցած՝ ծովի մակարդակից 1500 մետրը կրճատելու ու մի քանի դետալ «ավելի պարզ» տեսնելու համար  և անհրաժեշտ է վայրէջքի ժամանակ ոտքերը հենել օդապարիկի պատերին ու ամուր բռնվել երկաթե ձողերից: Ասում են՝ գոյություն ունեցող օդային փոխադրամիջոցներից օդապարիկն ամենաանվտագներից է՝ կառուցված պարզ և հուսալի դետալներից:
Օդապարիկով թռիչքն այստեղ ոչ միայն անվտագ է ձեզ, այլ նաև ձեր իրերի համար. նույնիսկ  ողջ ժառանգությունն ու շարժական գույքը, հանգիստ խղճով ու առանց կասկածի, կարող եք թողնել ուղեկցող մեքենաների մեջ:

Image00005

Էքստրեմալ է, բայց սարսափեցնող չէ

Չնայած օդապարիկը մեծ արագություն չի զարգացնում ու կտրուկ վայրէջքներ չի կատարում՝ ամեն դեպքում սա իրոք էքստրեմալ է: Միայն պատկերացրեք՝ 1500 մետր բարձրություն ու սելֆի անելու անզսպելի ցանկություն,  տեսադաշտում՝ լեռներ, անտառներ, Սևանը, Գառնին, այգիներ… մի խոսքով՝ տեսարան, որի համար արժե վեր բարձրանալ:

Image00006

Հաճելի է

Բարձրությունից վախը հաղթահարելու լավագույն տարբերակներից մեկն այնտեղ ճիշտ մարդկանց հետ հայտնվելն է: Օդապարիկով թռիչքները կարելի է իրականացնել ինչպես անհատական, այնպես էլ խմբային տարբերակներով: Օդային մթնոլորտը ձևավորղ ընկերների, սիրելիի կամ թեկուզ՝ անծանոթների հետ՝ մեկ գավաթ շամպայնով, քաղցր խոսք ու զրույցով և աներևակայելի լուսաբացով՝ սա կարող է դառնալ ձեր հաջողված ամռան գլխավոր երաշխիքներից մեկը: Ի դեպ, Skyball-ի հետ թռչելիս հետո հուշերի պակաս չեք ունենա. ողջ ընթացքում ձեզ լուսանկարելու են, «երկնային ժամադրությունից» հետո կտրվի նաև հատուկ վկայական: Ասեմ՝ իմանաք՝ վկայականից առաջ նախ պետք է գլխավերևում շամպայն բացվի. ծեսն է այդպիսին:

Image00023

Պետք է

Անարդար է ծախսել մի ողջ կյանք և գոնե մեկ ժամ չտրամադրել ու այս շարժվող հսկային մոտիկից չծանոթանալ: Պարզապես անարդար է:

Facebook/Skyball 
Հեռ. (+374) 98 533 300
Հասցե՝ Պարոնյան 16

 Image00022

Image00010 Image00012 Image00016 Image00014 Image00013