Recent posts
To top
11 Jul

Սիրո տոն. Սոֆի Մխեյանը նոր տեսահոլովակ ունի

_MG_0263 copy

 

Սոֆի Մխեյանը նոր տեսահոլովակ ունի: Այս առիթով մենք մի քանի հարց ենք ուղղել երգչուհուն ու առաջարկում ենք կարդալ և իմանալ ավելին նոր երգի մասին:

Ինչու՞ «Սիրո տոն» և ինչու՞ հենց հիմա: Կպատմե՞ք մեզ երգի ու տեսահոլովակի ստեղծման պատմությունը:
-Նախ շնորհակալ եմ հարցազրույցի առաջարկի համար։ Երգի անունը ընտրելը շատ պատահական էր և ոչ մի հետին միտք չի հետապնդում, կարելի է ասել՝ «Սիրտս այսպիսի անուն ցանկացավ, իսկ սրտի դեմ մշտ անզոր ես»:

_MG_9791 copy

Մենք սովոր ենք, որ սիրո մասին գրեթե բոլոր տեսահոլովակները սև ու սպիտակ են և անչափ թախծոտ. կարելի՞ է ասել, որ նոր տեսահոլովակը նաև եղած կարծրատիպերը կոտրելու համար է:

-Թույլ տվեք նշեմ, որ սիրո մասին յուրաքանչյուր երգ և տեսահոլովակ, որոնք ունեն իմ կոլեգաները և ընկերները յուրովի հետաքրքիր են ու լսվող, չէի ասի, որ ինչ որ կարծրատիպ եմ կոտրել։ Ինձ թվում է ուղղակի մնացել եմ այնպիսին ինչպիսին կամ, ու սերը իմ պատկերացումներով եմ ներկայացրել։

ESEI3453 copy

Իսկ հնարավո՞ր է, որ նկարահանումների ընթացքում ինչոր արտառոց, ուրախ, հետաքրքիր դեպք է գրանցվել, որով կուզեիք կիսվել:
-Ինչպես յուրաքանչյուր տեսահոլովակի նկարահանում, այնպես էլ իմ տեսահոլովակի նկարահանման ժամանակ, իհարկե, եղել են և կիքսեր, և հետաքրքիր դրվագներ, բայց աշխատանքային ողջ պրոցեսը այնքան հաճելի էր և հիշարժան, որ չէի ցանկանա որևէ պահ առանձնացնել։

_MG_9269 copy

Ձեր ֆեյսբուքյան էջում տեսա, որ գործընկերներն ու ընկերները կիսվել են հոլովակով ու ջերմ խոսքեր գրել: Իսկ ո՞րն էր ամենաոգևորիչ արձագանքը, որ լսել եք այս տեսահոլովակի մասին ու այն շաատ է տպավորվել:
-Ինձ համար ոգևորիչ է յուրաքանչյուր գովեստի խոսք ինչպես ընկերներիս կողմից այնպես էլ երկրպագուներիս։ Ավելին ասեմ՝ ճիշտ քննադատական խոսքերը նույնպես կարդում և ընդունում եմ։ Թե՛ ոգևորիչ, թե՛ քննադատական խոսքերը կարևոր են և բոլորն էլ ինձ համար իրենց ուրույն տեղն են զբաղեցնում։

ESEI3021 copy

Մեր նախորդ զրույցում, խոսելով սպասվող տեսահոլովակի մասին, ասացիք՝ «թույլ տվեք մնալ իմ ոճի մեջ՝ չսպասված և անակնկալներով լի»: Տեսահոլովակն, իհարկե անակնկալ էր երկրպագուների համար, իսկ անձամբ Ձեր բոլո՞ր սպասելիքներն արդարացան՝ կապված տեսահոլովակի հետ:
-Ավելին էին, քան սպասելիքներս։

 

Դուք «ամռան հիթեր ստեղծելու փորձ արդեն ունեք. ի՞նչ եք կարծում՝ «Սիրո տոնը«» հավակնու՞մ է դառնալ այս ամռան հիթը /կամ հիթերից/:
-Այս հարցի պատասխանը, ինձ թվում է, ավելի օբյեկտիվ կհնչեցնի հասարակությունը։ Թույլ տվեք չպատասխանել այս հարցին, քանի որ ամեն պատասխան կարող է դիտարկվել սուբյեկտիվ մեծամտություն։

 

 

_MG_9056 copy

Լուսանկարները` Syuzi ESEI Aghajanyan-ի
Պատրաստեց` Անահիտ Հակոբյանը