Վերջերս Instagram-ի միջոցով պատահական հանդիպեցի մի հայկական նորաստեղծ նորաձևության տան, որը անչափ հետաքրքրեց իր յուրօրինակ և նորաձև, սակայն շատ հայեցի հագուստի նմուշներով: SINOIAN ապրանքանիշը հիմնադրվել է Գերմանիայում 2013 թ-ին: Ընկերության սեփականատերըը Էմին Բոլբուլիանն է, ով ծնվել և մեծացել է Գերմանիայում, երևի հենց դա է պատճառը, որ նորաձևության տան շեշտադրումը հայկական զարդանախշերի և մշակութային էլեմենտների վրա է: SINOIAN նորաձևության տան վերջերս թողարկված ռեյտինգային աշխատանքներից մեկը դարձել է «YRVN» հապավումով շապիկները, որոնք մեծ պահանջարկ ունեն և գրանցել են օն լայն վաճառքի բացառիկ արդյունքներ,օգտագործման իրավունքը պատկանում է ընկերությանը:
Աչքի են ընկնում նաև նկարիչ Սևադա Գրիգորյանի աշխատանքների պատկերներով շապիկները, որոնք կրկին հայկական են, սակայն թրենդային և ոճային:Այս նորաձևության տունը դեռևս արտադրում է միայն հագուստ, աքսեսուարներ և գլխարկներ: Էմին Բոլբուլիանը ավարտել է հայտնի Folkwang համալսարանի արվեստների բաժինը, նա կարճ ժամանակում հասկացավ, որ ժամանակակից ոճային իրերի և հայկական մշակութային էլեմենտների սինթեզը շատ հետաքրքիր կարող է ստացվել: Նրա նպատակն է ավանդական մշակութային տարրերը համապատասխանեցնել ժամանակակից նորաձևության միտումներին: Ավանդական, նորաձև, արվեստին մոտ, ահա այսպիսինն է SINOIAN ընկերության նպատակը: Նկարիչ Սևադա Գրիգորյանի նկարների հիման վրա ստեղծված ” Սևադա Collection »- ը բաղկացած է վեց դիզայներական T-shirt –ից՝ նախատեսված թե կանանց, թե տղամարդկանց համար: Ապրանքանիշի տեսականուն ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ www.sinoian.com պաշտոնական կայքից: