Recent posts
To top
26 Oct

Sia. կուրություն թե՞ հեռատեսություն…

Ինչ-որ մեկը հիշում է ավստրալացի երգչուհի` Սիայի աչքերը։ Վերջին շրջանում նա գրեթե միշտ և ամենուրեք փակում է աչքերը` վարսերով, ակնոցով, շղարշով։ Արտիստուհու այս վարքագիծն ասես բխում է նրա երաժշտական ուղղվածությունից` էմոցիոնալ ջազ, փոփ, սոուլ։ Ինչն է նրան դրդում փակել աչքերը, բայց փոխարենը բացել հոգին։ Իր կարիերայի սկզբում երգչուհուն քչերն էին ճանաչում, սակայն 2014 թ.-ին նա իր “Chandelier” երգով և տեսահոլովակով ցնցեց բոլորին։ Միայն այս երգով նա Grammy մրցանակաբաշխությունում առաջադրվել է 4 անվանակարգում։ Սիայի վերջին շրջանի տեսահոլովակներում և համերգների ժամանակ հայտնվում է փոքրիկ շիկահեր աղջնակ` մի պահ հիշեցնելով երգչուհու մանկությունն ու պատանեկությունը։ Անձամբ արտիստուհին տեսահոլովակի կադրերում գրեթե չի երևում: Նրա տեսահոլովակններն աչքի են ընկնում խորիոգրաֆիկ լուծումններով, չափազանցված ու անկեղծ էմոցիանների արտահայտմամբ։ “Chandelier” տեսահոլովակին հաջորդեց` “Elastic Heart”-ը: Այստեղ կրկին հայտնվեց շիկահեր աղջնակն այս անգամ դերասան Shia LaBeouf-ի հետ: Փոքրիկ աղջնակը փոխեց իր վարսերի գույնը, իսկ Սիան հրավիրեց մեզ ուրբաթ երեկոյան թեթև զվարճանալու, խոսքը իհարկե “Cheap Thrills” տեսահոլովակի մասին է: Մինչ հասարակություն վայելում էր այս երեք երգերը, Սիան առաջ է անցնում և ներկայացնում իր նոր “The Greatest” տեսահոլովակը: Այս արտիստուհուց գրեթե ամեն բան սպասելի է: Թե ինչպիսին կլինի նրա հաջորդ խենթ արարքը, արդյոք նա վերջապես կհայտնվի իր տեսահլովակներում, թե ոչ: Հուսանք, որ երգչուհին հաջորդ տեսահոլովակում վերջապես «կբացի» իր և, ինչու չէ ,նաև հասարակության աչքերը։ Հետաքրքրե՞ց. շարունակեք հետևել…

sia1 sia2 sia3 sia5 sia6 sia7